▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար ապրուստի Էլենը` Շուշաննա Թովմասյանը` սերիալային իր կերպարը ծաղրողներին

Դժվար ապրուստ սերիալում Էլենի դերակատար Շուշաննա Թովմասյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով  անդրադարձել է  սերիալի ու իր կերպարի  վերաբերյալ  բացասական արձագանքներին` դրանք որակելով  ծիծաղելի ու  ցավալի:

-Զարմանում եմ, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում` այսքան զարգացած տեխնոլոգիաների ու հնարավորությունների ժամանակաշրջանում, չեն կարողանում տարբերակել էկրանային կերպարը եւ անձնական պայքարի մեջ են մտնում նրա հետ` օգտագործելով սերիալային տերմինալոգիան: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են պայքարել նման մարդկանց դեմ, մի արձագանքեք այդ անիմաստ մեկնաբանություններին եւ վիդեոներին: Եկեք հուսանք, որ կգա մի օր, երբ մարդիկ կգնահատեն իրենց կյանքի այն թանկ ժամանակը, որը վատնում են սերիալային կերպարներին վիրավորելու, ծաղրելու եւ հեգնելու վրա,-գրել է Շուշաննա Թովմասյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին