▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչ պատասխանեց Ռաֆայելը, երբ նրան առաջարկեցի Րաֆֆուն նամակ գրել...

Այսօր իմ լավ ընկերներից մեկին՝ Ռաֆայել Հովհաննիսյանին(Օտար ամայի ճամփեքի վրա) առաջարկեցի մի բաց նամակ գրել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Իմ առաջարկին նա պատասխանեց միայն իրեն հատուկ հումորով, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը.


Բարև Րաֆֆի?

Ընդհանրապես շատ հաջող ավանդույթ է ձևավորվում: 

ԵՍ ՔԵԶ ՏԵՆԱԼՈՒ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ՔԵԶ ԱՍԵԼՈՒ ՈՒՆԵՄ կարգախոսի ներքո կարելի է իրականացնել հետեվյալ նախագծերը
1.Վլադիմիր Հակոբյանը -Վլադիմիր Կրամնիկին

2. Անժելա Սարգսյանը - Անգելա Մերկելին

3. Ռուբեն Հայրապետյանը- էլի Անգելա Մերկելին

4. Յուրի Վարդանյանը -Յուրի Լուժկովին

5. Արման Հովհաննիսյանը - Ջիորջիո Արմանիին,

6. Անբաշար ընդդիմությունը - Բաշար Ասադին 

7.Յեհուդ Բառակը - Բարակ Օբամային

8. Սասունցի Դավիթը - Վարդան Սեդրակյանին

9. Անդրե Աղասին- Անդրեաս Ղուկասյանին

10. Էդդի Մերֆին - Էդդի Շարմազանովին

11 Տարոն Մարգարյանը - Շարոն Սթոունին

12.Ռիչարդ Գիրը - Ռիչարդ Գիրագոսյանին և վերջապես Լեո Մեսսին - Լեո Տեր-Պետրոսյանին:

 

Տիգրան Քոչարյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին