▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ տղաները «պատժել են» հայուհուն նեղացրած իրանցիներին

 Այսօր տեղի ունեցածը ցնցեց ինձ. հասկացա, որ ամեն ինչ չէ, որ կորած է։ Երթուղայինում վարորդի հակառակ կողմին երեք նստարաններից մեկին նստած էր մոտ 17–ամյա, սիրուն, հրեշտակային դիմագծերով աղջիկ՝ ձեռքին մի քանի գրքեր։ Կայարանի կանգառում երթուղային բարձրացան միանգամից 7–8 հոգի՝ նրանց թվում երկու իրանցի, հավանաբար մոտ 28 տարեկան ու ավել։ 5 րոպե անց հետևից լսում եմ հոնգուր–հոնգուր լաց և բղավոց. «Անդաստիարակներ, անասուններ...»։ Ուղևորները բարձր ձայնով հարցնում են. «Ի՞նչ ա եղել»։

Վարորդը կանգնեցնում է մեքենան, հասկանալու՝ ինչ է պատահել։ Պարզվում է՝ իրանցիները նեղացրել են աղջկան։ «Իջե՛ք մեքենայից, արագ»,–գոռում է վարորդը։ Նրանք չլսելու են տալիս վարորդի հրամանը և շարունակում են հանգիստ, անմեղ հայացքով դես ու դեն նայել։ Երթուղայինի դիմաց նստած երիտասարդները դուրս եկան, բացեցին դուռը և սկսեցին հորդորել նրանց դուրս գալ։ Տեսնելով, որ խոսքն արդյունք չի տալիս, պարզապես բարձրացան երթուղային ու «ո՞վ եք եղել, արա, որ եկել եք մեր հողի վրա մեր քրոջն եք նեղացնում» խոսքերով դուրս շպրտեցին նրանց երթուղայինից։

70–ամյա մի պապիկ, վերջից առաջանալով, սկսեց օգնել «մերոնց»։ Այդ պահին հակասական զգացողություններ ունեի, հատկապես, որ նկատել էի ծեծող տղաների «սև երկար» կոշիկներն ու «ժելեած մազերը»։ Այսպես կոչված «մշակութային շոկի մեջ էի», որովհետև նախ նման բուռն արձագանքի չէի սպասում։ Մոտ տասը րոպե քարացած նայում էի աղջկա արցունքոտ դեմքին, կատաղած տղաներին, լսում կողքս նստած պապիկի ցաձրաձայն հայհոյանքները։ Անկեղծորեն հպարտ եմ, առաջին գարնանային օրով լցված, երկիրը մի օր լքելու մտադրությունից հրաժարված, մենք գիտենք օգնել ու սիրել իրար...

Աղբյուրը` emedia.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին