▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննադատության մեջ արտահայտում եմ տեսածիս 20 տոկոսը, մնացածի մասին խնայելով լռում եմ

Սիրելի ընկերներին, որոնք նեղվում են իմ այսօրվա քննադատական դիրքից, մի բան հիշեցնեմ: 2008-ից սկսած, ես շատերի պես, լինելով ՀԱԿ համակիր, հրապարակավ քննադատել եւ անհամաձայնություն եմ հայտնել ՀԱԿ շատ քայլերի առթիվ: Ես մենակ իմը հիշեցնեմ, ուրիշներինը դուք հիշեք ու ավելացրեք: Այսպես, երբ 2008-ի աշնանը հանրահավքները դադարեցվեցին, ես շատերի պես հրապարակավ իմ կասկածները հայտնեցի այդ քայլի հիմնավորվածության առումով: Քննադատվեց նաեւ նույն թվականի սեպտեմբերին Կենտրոնի թաղապետի ընտրություններին մասնակցությունը, նույնիսկ հեռակա բանավեճ ծավալվեց այդ առթիվ ՀԱԿ համակիր մամուլում: 2009-ի գարնան, երբ Տեր-Պետրոսյանն իր ելույթում քննադատեց հեղափոխական մոտեցումները, ես էլի նրանց թվում էի, ովքեր հրապարակավ անհամաձայնություն հայտնեցին: Սրանք միայն խոշոր դեպքերն են, ավելի մասնավորները չեմ էլ հիշի հիմա: Հիշեցնեմ, որ այս ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ տասնյակ քաղբանտարկյալներ կային, եւ Հրապարակում դեռ մեծ քանակով մարդիկ էին հավաքվում: Հիմա, ուշադրույթյուն «վապրռոս զնատոկամ»: Ինչո՞ւ իմ այն ընկերները, որոնք այսօր կարծում են, որ ներկայիս ընդդիմադիր պայքարը քննադատելը ինչ որ վատ բան է, այն ժամանակ նույնը չէին ասում ինձ: Իսկ, ես պետք է շեշտեմ, որ հատկապես այն մարդիկ, որոնք այսօր ինձ դա ասում են, այն ժամանակ ոչ միայն դեմ չէին, այլեւ ողջոնում էին իմ քննադատական մոտեցումը որպես ներքին քննադատության առողջ դրսեւորում: Հիմա էական չէ, թե այն ժամանկվա քննադատությանս որ մասն էր այսօրվա իմ տեսակետից ճիշտ, որը սխալ, կամ ինչ կար քննադատելու, որը չեմ նկատել այն ժամանկվա հայացքովս: Այսօր չկան քաղբանտարկյլաներ, Ազատության Հրապարակը բաց է, միտինգներին ոչ ոք չի խոչընդոտում, էլ չասած այն բանի մասին, որ դրանցում մասնակցողների քանակը սենց ասեմ՝ մեծ չէ: Նաեւ փորձից ելնելով՝ շատ ավելի ուշադիր է դարձել իմ հայացքը: Արդ, ի՞նչ է խնդիրը, ո՞րն է այն էական տարբերությունը, որը թույլ էր տալիս այն ժամանակ ազատ քննատադետել, իսկ  այսօր գրաքննության կարիք կա: Էլ չեմ ասում նրա մասին, որ իմ էսօրվա քննադատության մեջ արտահայտում եմ միայն մի 20 տոկոսը նրա ինչ տեսնում եմ, բայց խնայելով, ձեն չեմ հանում: Եթե կա այս հարցադրման, ոչ հուզական, փաստարկվածպատասխան, ուշադրությամբ եւ շնորհակալությամբ կլսեմ: )

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին