«Կյանքի Խոսք» Աղանդի հիմնադիր պարագլուխ Ուլֆ Էկմանը դարձի է եկել՝ վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը:
Մի քանի օր է ինչ հոգևոր և աշխարհիկ լրատվամիջոցները ողողված են այս ցնցող լրատվությամբ՝ Համաշխարհային «Կյանքի Խոսք» աղանդի հիմնադիր և գլխավոր հովիվ ՈՒլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը: Նա հրաժարվել է նաև Yoido Full Gospel եկեղեցու հոգաբարձությունից, որի հովիվ Դեյվիդ Յոնգի Չոն և իր որդին մեղադրվում են $12.000.000 յուրացման մեջ:
Իր հրաժարականի նամակում Ուլֆ Էկմանը գրում է.
«Ես հասկացա, թե որքան քիչ գիտեի Կաթոլիկ եկեղեցու՝ նրա հոգևոր կյանքի և վարդապետության մասին: Անգիտակցաբար, ես շատ նախապաշարումներ և չար կեցվածք ունեի նրանց հանդեպ և չափազանց արագ էի նրանց դատելու մեջ՝ առանց նույնիսկ իմանալու թե ինչին են իրենք հավատում: Հրաշալի է, որ վերջապես հասկացա և ապաշխարեցի անհոգ, անփույթ և մակերեսային տեսակետներից, հիմնված ոչ թե նրանց աղբյուրների վրա՝ այլ նրանց թշնամիների, և հայտնագործեցի եկեղեցու հարուստ ժառանգությունը, հզոր աստվածաբանական դրույթները և խորը սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ես գիտակցեցի, որ իմ հիմնադրած շարժումը, որ շուրջ 30 տարի առաջնորդում եմ, հակառակ արձանագրած հաջողություններին, քրիստոնյա աշխարհում մաս է կազմում բողոքական հատվածական և բաժանված մասի: Մեր բողոքական նախապաշարումներին մարտահրավեր էր նետված և մենք հասկացանք, որ շատ դեպքերում մեր քննադատությունները նրանց նկատմամբ անհիմն են: Եկեղեցում մենք՝ ես և կինս, Հիսուսի հանդեպ մեծ սեր և հնչեղ աստվածաբանություն տեսանք՝ հիմնված Սուրբ Գրքի և դասական վարդապետության վրա: Զգացինք ծիսական-խորհդական կյանքի հարստությունը: Ըմբռնեցինք համակարգված քահանայական նվիրապետուտյուն ունենալու տրամաբանությունը, որը պահում է եկեղեցու հավատքը և փոխանցում սերնդե սերունդ»:
Որքան էլ կյանքի խոսքի քարոզիչները փորձում են ասել թե սա անձնական որոշում էր, այդուհանդերձ, այդ որոշումը կայացվել է եկեղեցու դավանանքի ընդունման վրա, ըստ որի նաև անուղակիորեն ՈՒլֆ Էկմանը քննադատության է ենթարկում իր իսկ հիմնած շարժումը: Մեր տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ հարցեր են առաջացել կյանքի խոսք աղանդի շարքերում՝ այստեղ Հայաստանում ևս: Մարդիկ կանգնած են մեծ հարցականի առջև իրենց հավատքի իրական ու հիմնավոր լինելու առումով: Դե եթե շարժման հիմնադիրը հրաժարվում է իր իսկ հիմնադրած շարժումից այն համարելով նախապաշարումներով լի և առանց հիմնադրության, այն պետք է, որ շարժման ազնիվ անդամներին մտածելու տեղիք տա:
«Կյանքի Խոսք»-ի հիմնադիր պարագլուխը դարձի է եկել՝ վերադառնալով Եկեղեցու գիրկը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet