▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը լվացել և համբուրել է 12 հաշմանդամների ոտքերը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը լվացել և համբուրել է 12 հաշմանդամների ոտքերը՝ Հռոմի՝ հաշմանդամների վերականգնողական կենտրոններից մեկում:

Այս ծեսը խորհրդանշում է  Աստվածաշնչյան այն դրվագը, երբ Հիսուս Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը՝ որպես խոնարհության և եղբայրական սիրո օրինակ:  Գրում է mk.ru-ն:

«Հիսուսը մեզ պատվիրել է ծառայել միմյանց»,-ասել է Պապը, ապա հավելել.

«Ես այժմ կիրականացնեմ այս ծեսը, սակայն մենք բոլորս մեր սրտի խորքում պետք է մտածենք ուրիշների մասին, մտածենք, որ Հիսուսը պատվիրել է սիրել միմյանց»:

Ինչպես հայտնել են վերականգնողական կենտրոնից, հաշմանդներից 8-ը տղամարդիկ են, 4-ը՝ կանայք՝ 16-86 տարեկան: Նրանց մեջ եղել են նաև օտարերկրացիներ: Ընդ որում՝ 75-ամյա լիբիացի Համեդը մահմեական է:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին