▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական շուկան լցվել է թուրքական լոլիկներով ու գազարներով

Հայաստանի շուկան կրկին լցվել է թուրքական լոլիկներով ու գազարներով, ինչը բնակչության դժգոհությունն է առաջացրել:

Եթե քաղաքաբնակները այս փաստը վիրավորական են համարում ` հատկապես  հայոց ցեղասպանության ինսունիններորդ տարելիցից մեկ շաբաթ առաջ, գյուղաբնակները նաև դժգոհության այլ խնդիր ունեն:

Վրաստանից Հայաստան ներկրվող լոլիկը սահմանին չի մաքսազերծվում, արդյունքում՝ թուրքական արտադրանքն ավելի էժան է վաճառվում, քան տեղականը, և հայ գյուղատնտեսները սնանկանում են:

Նաև այլ խնդիր կա ` թուրքական լոլիկով Հայաստանում հաճախ տարածվում է «ցեց» հիվանդությունը, որը անցած տարի  վարակել էր  ոչ միայն լոլիկի դաշտերը, այլև կարտոֆիլի. այն համայնքներում, որտեղ հիվանդությունը տարածվել էր, բերքի ավելի քան 70 տոկոսը ոչնչացվել էր:


Նշենք, որ  թուրքական ապրանքի ներկրումը Հայաստան չի սահմանափակվում միայն գյուղատնտեսական ապրանքով, այլև տոնավաճառներում  վաճառվող  հագուստով, տեխնիկայով,  օդափոխիչներով, լուսավորելու համար նախատեսված ստանդարտ լամպերով, բաժակներ, կենցաղային այլ պարագաներ:

Ավելացնենք նաև, որ Հայաստանում սկիզբ է առել «Բոյկոտ» շարժումը. ռեժիսոր Արշակ Զաքարյանն իր համանուն տեսահոլովակով կոչ է անում  բոյկոտել թուրքական ապրանքները, որոնք գնելով մենք անուղակի ձևով զինում ենք Ադրբեջանական բանակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին