▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանին ադրբեջանական խոհանոցի մասին գիրք են նվիրել

armtimes.com-ը, հղում անելով ANS գործակալությանը, գրում է, որ Թուրքմենստանում վերջերս կայացած «Ասիադայի խոհանոց-2014» խոհարարական ցուցահանդեսի ժամանակ Սերժ Սարգսյանին ադրբեջանական խոհանոցի մասին գիրք են նվիրել: 

Ավելի կոնկրետ՝  ցուցահանդեսին մասնակցող ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները «Ադրբեջանական խոհանոց» անգլիալեզու գրքի երկու օրինակ են նվիրել ցուցահանդեսին ներկա գտնվող Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին: Նվերն ընդունելով՝ Բերդիմուհամեդովը գրքերից մեկը անմիջապես նվիրել է իր կողքին կանգնած Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Թուրքմենստանում էր գտնվում ապրիլի 7-9-ին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին