▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր կռիշը ժեշտ չի» կամ` Ռադիոյի ջրավազանը քանդել ու «Jazz parking» են դարձրել

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հրահանգով ապամոնտաժել են Ալեք Մանուկյան 25 հասցեում գտնվող Հանրային Ռադիոյի շենքի բակի ջրավազանն` ինչպես Ռադիոյի շենքում են կատակում`Jazz parking կառուցելու նպատակով:

Սակայն իրականում փաստը հումորի ժանրից չէ. փաստորեն, Հանրային Ռադիոյի բակը չի բավականացնում Ռուբեն Ջաղինյանի ու մյուսների մեքենաների կայանատեղ ծառայելու համար ու նրանք քանդում են շենքի ճարտարապետական նախագծում նշված մի հատվածը` ջրային ավազան, որն ի դեպ, բոլոր ժամանակներում  հրշեջների համար ծառայել է պահեստային տարբերակ արտակարգ պատահարների դեպքում, քանի որ Հանրային Ռադիոյի տանիքը ոչ թե «ժեշտից» է` ինչպես հայտնի երգում, այլ` փայտից ու , բնականաբար` հրդեհի վտանգը մեծ է: 

Կարևոր մեկ այլ փաստ` Ռուբեն Ջաղինյանը Ռադիոյի բակում գտնվող  ջրավազանի քանդման աշխատանքների հրահանգ տվել է ` առանց քաղաքապետարանի համապատասխան բաժնի թույլտվության, ինչը փաստացի ապօրինի գործողություն է:

Հանրայինի  ղեկավարն, այսպիսով,  ոչ միայն հեռուստատեսությունը և ռադիոն է իր սեփական քմահաճույքների համար օգտագործում, այլև  դրանց տարածքը: 

Asekose.am-ի տեղեկություններով` քաղաքապետարանի աշխատակիցներն ավելի ուշ այցելել են Հանրային Ռադիոյի բակ  ու նկատողություն արել ` առանց թույլտվության շինարարարական աշխատանքներ իրականացնելու համար. քաղաքապետարանի աշխատակիցների այցի ու նկատողության այլ մանրամասներ կպարզենք երկուշաբթի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին