▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14-ամյա աղջիկը և նրա սիրելին ինքնասպան են եղել հղիության լուրն իմանալուց հետո

Ռուսաստանում 14-ամյա Իրինա Կորովինային և 22-ամյա Անատոլի Մասլովին գտել են Տվեր քաղաքի մոտակայքում գտնվող անտառում՝ ծառից կախված վիճակում: Ոստիկանությունը հաղորդել է, որ սիրահար զույգը որևէ  երկտող չի թողել, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ  դեռահաս աղջիկը հղի էր:

Ըստ նախնական վարկածի` աղջկա և նրա սիրելիի ինքնասպանության պատճառը  եղել է հենց անցանկալի հղիությունը: Քանի որ նրանք գիտակցել են, որ հակառակ դեպքում 22-ամյա տղային բանտարկություն էր սպասվում` անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու պատճառով: Նշենք, որ  աղջկա մոր խոսքով՝ իրենք բազմիցս փորձել են համոզել դստերը չհանդիպել այդ տղայի հետ` տարիքային տարբերությունից ելնելով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին