▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական հեռուստաշոուն կոչ է արել երեխաներին ծեծել ու սպանել հրեաներին

 

Պաղեստինյան հայտնի մանկական հեռուստաշոուի հաղորդավարները երեխաներին կոչ են արել ծեծել հրեաներին, ինչպես նաև ոստիկանությունում ծառայել ցանկացող աղջկան ասել են, որ իրավապահները կարող են կրակել հրեաներին ու սպանել նրանց բոլորին։
 
Ինչպես նշում է Взгляд-ը, մեղվի կոստյումով հաղորդավարը հեռախոսով հարցրել է մի երեխայի, թե արդյոք իր կողքին հրեաներ կան։ Բացասական պատասխան ստանալով՝ նա խորհուրդ է տվել փոքրիկին հրեաներ տեսնելուն պես բռունցքներով լոլիկի պես կարմրացնել նրանց դեմքերը։
 
Հաղորդման սկանդալային հատվածը տեղադրվել է YouTube կայքում, որտեղ այն դիտումների մեծ քանակ է ապահովել։ Աղբյուրը հավելում է, որ հեռուստաշոուն հեռարձակվել է Al Aksa TV ալիքով, որը վերահսկվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից։ 
 
Աղբյուրը հիշեցնում է, որ Պաղեստինն ու Իսրայելը ողջ հուլիս ամսվա ընթացքում փոխանակվում են հրթիռային հարվածներով, ինչի հետևանքով զոհվել է 700-ի ավելի մարդ. նրանց մեծ մասը պաղեստինցիներ են։

Պաղեստինյան հայտնի մանկական հեռուստաշոուի հաղորդավարները երեխաներին կոչ են արել ծեծել հրեաներին, ինչպես նաև ոստիկանությունում ծառայել ցանկացող աղջկան ասել են, որ իրավապահները կարող են կրակել հրեաներին ու սպանել նրանց բոլորին։ Ինչպես նշում է Взгляд-ը, մեղվի կոստյումով հաղորդավարը հեռախոսով հարցրել է մի երեխայի, թե արդյոք իր կողքին հրեաներ կան։ Բացասական պատասխան ստանալով՝ նա խորհուրդ է տվել փոքրիկին հրեաներ տեսնելուն պես բռունցքներով լոլիկի պես կարմրացնել նրանց դեմքերը։

Հաղորդման սկանդալային հատվածը տեղադրվել է YouTube կայքում, որտեղ այն դիտումների մեծ քանակ է ապահովել։ Աղբյուրը հավելում է, որ հեռուստաշոուն հեռարձակվել է Al Aksa TV ալիքով, որը վերահսկվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից։  Աղբյուրը հիշեցնում է, որ Պաղեստինն ու Իսրայելը ողջ հուլիս ամսվա ընթացքում փոխանակվում են հրթիռային հարվածներով, ինչի հետևանքով զոհվել է 700-ից ավելի մարդ. նրանց մեծ մասը պաղեստինցիներ են։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին