▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպում 2 տարի անց. շունն ուրախությունից կորցնում է գիտակցությունը

 

«YouTube»-ում հրապարակված տեսնյութը, որտեղ Քեյսի մականվամբ շունն ուրախությունից կորցնում է գիտակցությունը, երբ ընտանիքի անդամներին է հանդիպում, երեք օրվա ընթացքում 10 մլն դիտում է ունեցել:
Ինչպես հաղորդում է հոլովակին կից գրառումը, շունը երկու տարի չէր տեսել իր ընտանիքի անդամներից մեկին, ինչը «շների ժամանակով» հավասար է 14 տարու:
Հոլովակում շունը բարձր ճչում է ուրախությունից եւ նետվում է տիրուհու վրա, որից հետո հանկարծակի մեջքի վրա է ընկնում եւ չի կարողանում կանգնել: Դրանից հետո տերերը նրան ձեռքի վրա են վերցնում:
Շանը ցույց են տվել անասնաբույժի եւ վերջինս հայտնել է, որ շունը միանգամայն առողջ է, նշվում է գրառման մեջ:

Շունը երկու տարի չէր տեսել իր ընտանիքի անդամներից մեկին, ինչը «շների ժամանակով» հավասար է 14 տարու և երբ հանդիպում է վերջինիս ուրախությունից կորցնում է գիտակցությունը: Հոլովակում շունը բարձր ճչում է ուրախությունից եւ նետվում է տիրուհու վրա, որից հետո հանկարծակի մեջքի վրա է ընկնում եւ չի կարողանում կանգնել: Դրանից հետո տերերը նրան ձեռքի վրա են վերցնում:
Շանը ցույց են տվել անասնաբույժի եւ վերջինս հայտնել է, որ շունը միանգամայն առողջ է, նշվում է գրառման մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին