▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցիտարիում՝ մոլորակի ամենակեղտոտ գետը

Ցիտարիում անվամբ գետը, որ գտնվում է Ինդոնեզիայի Յավա կղզում համարվում է մոլորակի ամենակեղտոտ գետը: Ինչ-որ ժամանակ այն Ինդոնեզիայի հրաշալի ու գեղեցիկ վայրերից մեկն էր, սակայն մարդկային վայրագությունները իրենց հետքը թողեցին նաև այս շրջանում: Մարդիկ, տեխնիկական տարբեր թափոններ լցնելով գետի մեջ, նպաստեցին նրան, որ գետը այժմ գտնվում է շատ վատ վիճակում: Այժմ գետում էկոլոգիական աղետ է: Այն առաջացնում են տոննաներով աղբը, սատկած ձկների մեծ քանակությունը ու հարյուրավոր գործարանների կեղտաջրերը: Ինչ-որ ժամանակ գեղագիտական հաճույք պատճառող գետը այժմ համարվում է մոլորակի ամենակեղտոտ գետը:

 

Գուրգեն Մուրադյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին