▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մարզիկները մրցասպարեզ պետք է դուրս գան սև թևկապերով

Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ միջազգային ասպարեզում հանդես եկող մեր մարզիկները պետք է մրցասպարեզ դուրս գան բացառապես սև թևկապերով: Այս հարցում առավել նախաձեռնող պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, քանի որ ֆուտբոլն ամենամասսայական սպորտաձևն է և մեր թիմերի ու հատկապես հավաքականի սև թևկապերը լրացուցիչ ազգակ կհաղորդեն դարասկզբի ողբերգության լուսաբանմանը համաշխարհային մամուլով: Իսկ եթե մեզ հաջողվի UEFA ից թույլտվություն ստանալ խաղերց առաջ մեկ րոպե լռությամբ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը, կամ գոնե մրցաշրջանների բացման առաջին խաղերի ժամանակ՝ շատ ավելի լավ կլինի:

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին