▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորավանքը եկեղեցական համալիր է, թե՞ բիզնես կենտրոն

Մեքենայով գնում ես Նորավանք: Հենց մեքենադ կայանում ես չգիտես որտեղից, մի կարմիր լաթ թևին կապած հայտնվում է «պառկովչիկը»: Հասկանում ես, որ ավտոկայանելը վճարովի է: Այնուհետև հենց եկեղեցական համալիրի ներսում,գործում են վաճառակետեր, որտեղ հուշանվերներից բացի,աստղաբաշխական գներով վաճառվում է սննդամթերք, մի պահ թվում է թե հայտնվելես թանկարժեք ռեստորանում ոչ թե հազարամյանկներից եկող եկեղեցական համալիրում: Հետո բնական կարիքներդ հոգալու համար օգտվում ես վճարովի, կեղտոտ ու «բուրումնավետ, զուգարանից:

Մտնում ես եկեղեցի տեսնումես աջ ու ձախ ինֆորմացիա պարունակող հուշատախտակների փոխարեն դրված են զմռսված կնքված արկղեր, որը նախատեսված է փող հավաքելու համար:Ցանկանումես հետդ բերած մոմը վառել,մեկ էլ լսումես, որ չի կարելի դրսից բերած մոմ վառել,պետք է եկեղեցուց առնելու դա ասում են եկեղեցի «նայողները»: Այս ամենից հետո, մտածմունքների մեջ ընկած հեռանումես սարերի մեջ ծվարած այդ համալիրից,ու երբ մոտենումես մեքենայիդ նորից հայտնվում է պառկովչիկը ու ,ըստ մեքենայի դասի, պահանջում գումար կայանման համար:Իջնումես ներքև և ուզումես մի քիչ հոգնացությունդ ցրել՝ մեքենադ ճանապարհի եզրին կայանում, գնում նստում ես գետի ափին կամ մի ծառի տակ: Մեկ էլ որտեղից որտեղ հայտվում է մեկը և ասում, որ տարածքը վճարովի ու պետք է վճարես: Ընդ որում, տարածքը ամբողջությամբ Նորավանքի սեփականությունն է: Հիմա ինձ ասեք խնդրեմ Նորավանքը Եկեղեցական համալիր է թե՞ բիզնես կենտրոն: Եթե բիզնես կենտրոն է ասեմ,որ թուրքեր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ավելի ճիշտ ու ռացիոնալ են օգտագործում քան մեր Սուրբ Էջմիածինը Նորավանքը:

Կիլիկիա Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին