▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն մի քանի ժամ անց, երբ այս փոքրիկը մահացավ, նրա հայրը կարողացավ հասնել հիվանդանոց

Միայն մի քանի ժամ անց, երբ այս փոքրիկը մահացավ, նրա հայրը կարողացավ հասնել հիվանդանոց: Ուշացավ 3 ժամով և չհասցրեց հրաժեշտ տալ որդուն: Հիմա արդեն հայտնի է փոքրիկի անունը՝ Ազիզ:
Նրան Շանգալի պաշտպանության մարտիկներն էին գտել Սինջարի լեռներում և անգիտակից վիճակում շտապ հասցրել էին Ռոժավա բնակավայրի հիվանդանոց: Բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ նաև սոցիալական ցանցերի օգնությամբ, նրանք փորձել են գտնել երեխայի ծնողներին կամ այլ ազգականներին: 4-ամյա Ազիզը փախուստի ճանապարհին կորցրել է ծնողներին, երբ իսլամիստ ահաբեկիչները հերթական հարձակումն են իրականացրել: Օրեր շարունակ լեռներում արևի տակ պառկած մնալով՝ երեխան 70 տոկոսով կորցրել է տեսողությունը և նեվրոլոգիական խանգարում ստացել: Ռոժավայի հիվանդանոցում բժիշկները մի քանի ժամ պայքարեցին նրա կյանքի համար, սակայն ի վերջո բարձր ջերմության պատճառով երեխայի շնչառությունը դադարեց և սիրտը կանգ առավ: Փոքրիկ Ազիզը մահացավ միայնության մեջ՝ առանց ծնողների և ազգականների այդ գիշատիչ իսլամիստների անասնական գործունեության հետևանքով: Հայրը և ազգականները երեխայի մարմինը հողին հանձնեցին տեղի եզդիական գերեզմանատանը: Ցավոք այս անմեղ երեխան միայն մեկն է այն բազմաթիվ մանուկներից, ովքեր այս օրերին Իրաքի հյուսիսում զոհվում են՝ կրելով անմարդկային զրկանքներ… 

 

Մրազ Ազիզի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին