▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անկախ» երկիր ունենք, աշխարհը չունի

 

1.  Այդ ինչպե՞ս է լինում, որ կայսրության «փլուզման» արդյունքում «անկախություն» հռչակած երկրի իշխանավորները վերապատրաստվում և «պոստերի» են նշանակվում նույն կենտրոնից, այն էլ զրահապատ մեքենաների մեջ «առաքված»:
 
2. Այդ ինչպե՞ս է լինում, որ «նորանկախ» երկրի սահմանադրությունը գրում են կայսրության սպասարկու դատախազներ ու հետո երկուսն էլ ոչ ևս են լինում:
 
 3.   Այդ ինչպե՞ս է լինում, որ 95 տոկոսով «անկախություն» հռչակած երկրի բնակչությունը ժամ առ ժամ փախնում է երկրից, իսկ օտարության մեջ թափառող միլիոնավոր հայեր հայրենիք չեն վերադառնում:
 
  4   Այդ ինչպե՞ս է լինում, որ «նորանկախ» երկրի «ազգընտիրը» փոխանակ իր առաջին հրովարտակով տուն հրավիրեր աշխարհով մեկ թափառող հայրենազուրկ իր ժողովրդին, մատ թափ տալով հորդորում է նրանց «չխառնվել իրենց ներքին գործերին»:
 
  5.   Այդ ինչպե՞ս է լինում որ այդ նույն միլիոնների միջից «ջոկվում» և հայրենիքի պետականկերտմանը մասնակցելու իրավունք են ստանում մի քանի վստահելիներ, իսկ անվստահելիների առջև առ այսօր շարունակում են ամուր փակ մնալ նրա դռները:
 
6.   Այդ ինչպե՞ս է լինում, որ 100 տարվա ցեղասպանության նախօրեին «նորանկախ» երկրից քշված է լինում նույն թվաքանակով հայություն, ազգի 80 տոկոսը թափառում է դրսում ու դեռ մի բան էլ նրանց երեսին հայրենիքի դռները ամուր փակած «ազգընտիրը» ցեղասպանության դեմ մղած նրանց  պայքարն անվանում է «պետականազուրկ մարդկանց զբաղմունք»:
 
7.  Այդ ինչպե՞ս է լինում, որ սեփական ազգին օտարերկրացի համարող, սահմանադրորեն հայրենիք չտվող, սեփական հայրենիքի «գործերին խառնվելու» իրավունքից զրկող իշխանությունները, 25 տարի շարունակ նյութապես կթում են նրանց անթիվ անհամր դրամահավաքնեով, ցինիկաբար հայտարարելով, թե դա է հայրենիքի կառուցման իրենց միակ «առաքելությունը»:
 
8.  Այդ ինչպե՞ս է լինում, որ խախտելով միջազգային օրենքները, որոնք գերակա են հայկականին, «հայրենի իշխանությունները» արգելում են երկրի իշխանության մարմինների ընտրություններին մասնակցել ֆիզիկապես դրսում գտնվող իր քաղաքացիներին, այն բանից հետո, երբ 2003 թվականի նախագահական ընտրությունների դառը փորձի արդյունքում ընդդիմության թեկնածուն հավաքեց ձայների 93 տոկոսը, իսկ գործող նախագահը՝ «7»:
 
9.   Այդ ինչպե՞ս է լինում, որ «նորանկախ» երկրի քաղաքական դաշտում 25 տարի շարունակ խաղում են միևնույն «գլխավոր դերակատարները», ժամանակ առ ժամանակ հայտնվելով դիմադիր կամ «ընդդիմադիր» դաշտերում, որտեղ միևնույն քաղաքական ուժից ծնված բոլոր նախագահները փոխնիփոխ իրար բերում են իշխանության, իսկ հետո դառնում «ընդդիմադիրներ», ծեփելով ողջ քաղաքական դաշտի ծակ ու ծուկերը:
 
10.  Այդ ինչպե՞ս է լինում, որ ամբողջ դաշտը զավթած, իրար «հոշոտող» եռանախագահները երբևիցէ չեն խոսում երկրում տեղի  ունեցած և երբեք չբացահայտված բազմաթիվ հնչեղ սպանությունների մասին: Այն դեպքում, երբ երեխային էլ հայտնի է, որ դրանից խոցելի հարց չի կարող լինել որևէ քաղաքական դեմքի համար:
 
11.   Այդ ինչպե՞ս է լինում, որ ամեն անգամ երկրի վիճակաը ծայրաստիճան վատանալու, ժողովրդի կողմից կրիտիկական զանգված ձևավորվելու դեպքում, իրար «գզող» քաղաքական ուժերին և դեմքերին վարպետորեն հաջողվում է ժողովրդական ապստամբությունը մարել,  ժողովրդի ոգին կոտրել, արտագաղթի նոր ալիք ստեղծել:
 
12.   Այդ ինչպե՞ս է լինում, որ նման երկրում շիտակ խոսք ասող հասարակ մարդուն այնպես են սննկացնում, որ երեխաները հացին կակա են ասում, իսկ «ջիպերի երամներով» «ընդդիմություն» խաղացող միլիոնատերերի քսակներից լումա չի պակասում:
 
13.  Այդ ինչպե՞ս է լինում, որ այս ավազակապետությունում, որտեղ ափաշկարա վերացնում ու մարսում են սահմանադրության հիմնադիր հայրերին, իրեն «ընդդիմություն» հռչակած եվրոպական թանկարժեք կոստյումներով ջիպավոր տղերքը, սովի դուռն հասցրած ժողովրդին շարունակ տանում են ավազակապետության տապալման «սահմանադրական» ճանապարհով, վիժեցնելով ժողովրդական ինքնաբուխ ապստամբության ցանկացած փորձ:
 
                Եվ ամենակարևորը, այդ ինչպե՞ս է լինում, որ 25 տարի շարունակ զանազան հարթակներում հայտնվող, խոսափողի «իարավունք» ստացող բոլոր ժամանակների «պայքարչիստները» ամեն ինչի մասին բարբաջում են, ժողովրդին հիասթափության դուռն հասցնելով օրեցօր երկիրը պարպում, սակայն այս բոլորի մասին՝ «ես մեղաաաա»...

1.  Այդ ինչպե՞ս է լինում, որ կայսրության «փլուզման» արդյունքում «անկախություն» հռչակած երկրի իշխանավորները վերապատրաստվում և «պոստերի» են նշանակվում նույն կենտրոնից, այն էլ զրահապատ մեքենաների մեջ «առաքված»: 

2. Այդ ինչպե՞ս է լինում, որ «նորանկախ» երկրի սահմանադրությունը գրում են կայսրության սպասարկու դատախազներ ու հետո երկուսն էլ ոչ ևս են լինում: 

3. Այդ ինչպե՞ս է լինում, որ 95 տոկոսով «անկախություն» հռչակած երկրի բնակչությունը ժամ առ ժամ փախնում է երկրից, իսկ օտարության մեջ թափառող միլիոնավոր հայեր հայրենիք չեն վերադառնում:  

4. Այդ ինչպե՞ս է լինում, որ «նորանկախ» երկրի «ազգընտիրը» փոխանակ իր առաջին հրովարտակով տուն հրավիրեր աշխարհով մեկ թափառող հայրենազուրկ իր ժողովրդին, մատ թափ տալով հորդորում է նրանց «չխառնվել իրենց ներքին գործերին»:  

5.Այդ ինչպե՞ս է լինում որ այդ նույն միլիոնների միջից «ջոկվում» և հայրենիքի պետականկերտմանը մասնակցելու իրավունք են ստանում մի քանի վստահելիներ, իսկ անվստահելիների առջև առ այսօր շարունակում են ամուր փակ մնալ նրա դռները: 

6.Այդ ինչպե՞ս է լինում, որ 100 տարվա ցեղասպանության նախօրեին «նորանկախ» երկրից քշված է լինում նույն թվաքանակով հայություն, ազգի 80 տոկոսը թափառում է դրսում ու դեռ մի բան էլ նրանց երեսին հայրենիքի դռները ամուր փակած «ազգընտիրը» ցեղասպանության դեմ մղած նրանց  պայքարն անվանում է «պետականազուրկ մարդկանց զբաղմունք»: 

7.Այդ ինչպե՞ս է լինում, որ սեփական ազգին օտարերկրացի համարող, սահմանադրորեն հայրենիք չտվող, սեփական հայրենիքի «գործերին խառնվելու» իրավունքից զրկող իշխանությունները, 25 տարի շարունակ նյութապես կթում են նրանց անթիվ անհամր դրամահավաքնեով, ցինիկաբար հայտարարելով, թե դա է հայրենիքի կառուցման իրենց միակ «առաքելությունը»: 

8.Այդ ինչպե՞ս է լինում, որ խախտելով միջազգային օրենքները, որոնք գերակա են հայկականին, «հայրենի իշխանությունները» արգելում են երկրի իշխանության մարմինների ընտրություններին մասնակցել ֆիզիկապես դրսում գտնվող իր քաղաքացիներին, այն բանից հետո, երբ 2003 թվականի նախագահական ընտրությունների դառը փորձի արդյունքում ընդդիմության թեկնածուն հավաքեց ձայների 93 տոկոսը, իսկ գործող նախագահը՝ «7»: 

9.Այդ ինչպե՞ս է լինում, որ «նորանկախ» երկրի քաղաքական դաշտում 25 տարի շարունակ խաղում են միևնույն «գլխավոր դերակատարները», ժամանակ առ ժամանակ հայտնվելով դիմադիր կամ «ընդդիմադիր» դաշտերում, որտեղ միևնույն քաղաքական ուժից ծնված բոլոր նախագահները փոխնիփոխ իրար բերում են իշխանության, իսկ հետո դառնում «ընդդիմադիրներ», ծեփելով ողջ քաղաքական դաշտի ծակ ու ծուկերը:

10.Այդ ինչպե՞ս է լինում, որ ամբողջ դաշտը զավթած, իրար «հոշոտող» եռանախագահները երբևիցէ չեն խոսում երկրում տեղի  ունեցած և երբեք չբացահայտված բազմաթիվ հնչեղ սպանությունների մասին: Այն դեպքում, երբ երեխային էլ հայտնի է, որ դրանից խոցելի հարց չի կարող լինել որևէ քաղաքական դեմքի համար: 

11.Այդ ինչպե՞ս է լինում, որ ամեն անգամ երկրի վիճակաը ծայրաստիճան վատանալու, ժողովրդի կողմից կրիտիկական զանգված ձևավորվելու դեպքում, իրար «գզող» քաղաքական ուժերին և դեմքերին վարպետորեն հաջողվում է ժողովրդական ապստամբությունը մարել,  ժողովրդի ոգին կոտրել, արտագաղթի նոր ալիք ստեղծել: 

12.Այդ ինչպե՞ս է լինում, որ նման երկրում շիտակ խոսք ասող հասարակ մարդուն այնպես են սննկացնում, որ երեխաները հացին կակա են ասում, իսկ «ջիպերի երամներով» «ընդդիմություն» խաղացող միլիոնատերերի քսակներից լումա չի պակասում: 

13.Այդ ինչպե՞ս է լինում, որ այս ավազակապետությունում, որտեղ ափաշկարա վերացնում ու մարսում են սահմանադրության հիմնադիր հայրերին, իրեն «ընդդիմություն» հռչակած եվրոպական թանկարժեք կոստյումներով ջիպավոր տղերքը, սովի դուռն հասցրած ժողովրդին շարունակ տանում են ավազակապետության տապալման «սահմանադրական» ճանապարհով, վիժեցնելով ժողովրդական ինքնաբուխ ապստամբության ցանկացած փորձ:                 Եվ ամենակարևորը, այդ ինչպե՞ս է լինում, որ 25 տարի շարունակ զանազան հարթակներում հայտնվող, խոսափողի «իարավունք» ստացող բոլոր ժամանակների «պայքարչիստները» ամեն ինչի մասին բարբաջում են, ժողովրդին հիասթափության դուռն հասցնելով օրեցօր երկիրը պարպում, սակայն այս բոլորի մասին՝ «ես մեղաաաա»...

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին