▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անօթևան կինը 26 տարի շարունակ ջուրը բերում է հարևանի տնակից

Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ուր մի կերպ գոյատևատող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը ևս կրում է համատարած բնույթ: Իսկ նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն ու կոշիկները:Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին տնակային ավաններում էին և «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում վառելափայտ, հագուստ և խաղալիքներ տրամադրեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ու երեխաներին:

Ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին զբոսայգիներից մեկում տեղադրված 6 մետրանոց տնակում բնակվող ընտանիքի մասին է: Նրանք ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում և անհայտ է, թե երբևէ կունենա՞ն քարաշեն բնակարան:

Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ուր մի կերպ գոյատևատող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը ևս կրում է համատարած բնույթ: Իսկ նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն ու կոշիկները:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին տնակային ավաններում էին և «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում վառելափայտ, հագուստ և խաղալիքներ տրամադրեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ու երեխաներին:
Ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին զբոսայգիներից մեկում տեղադրված 6 մետրանոց տնակում բնակվող ընտանիքի մասին է: Նրանք ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում և անհայտ է, թե երբևէ կունենա՞ն քարաշեն բնակարան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին