▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարերարի նվիրաբերած 3,5 միլիոնով Ֆրանսիայում ձեր ռեստորա՞նը բարեկարգեցիք

Պարզվում է, որ ԿՈՄԻՏԱՍ ՎՐԴ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ բառացիորեն զրպարտչական բնույթի հայտարարություն էր տարածել, ու հայրենի ԱԱԾ-ը նրա հայտարարության մեջ քրեորեն հետապնդելի ոչինչ չէր տեսել:
Մասնավորաբար, Հայր Սուրբը հայտարարել էր, թե Հայաստանում 210-ից ավելի աղանդավորական կազմակերպություն կա, որոնք տարեկան 500 հազար դոլար են ներկրում Հայաստան՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հիմքերը խարխլելու համար:
ԱԱԾ-ում Հայր Սուրբը չքմեղացել էր, թե տեղեկատվության աղբյուրն ինքը չէ, այլ Սևակը, որ ինքը պատահաբար սրճարանում լսել է այս մասին ու բարձրաձայնել...
Ոչինչ հենց այնպես չի լինում, մանավանդ եթե հայտարարության աղբյուրը Սևակն է, որը պայքարում է աղանդավորների ու այլ կողմնորոշում ունեցողների դեմ: Հետևաբար, Հայր Սուրբը պարզապես ստել է նաև ԱԱԾ-ում:
Կուզենայի ուրիշների փողերը հաշվող Կոմիտաս Վարդապետին հարցնել, թե ի՞նչ արեցին բարերարի 3,5 մլն դոլարը: Խոսքը վերաբերում է Վանաձորի Հայորդաց տանը: Բացման ժամանակ Վեհափառ Հայրապետը բարերարի ներկայությամբ հայտարարեց, որ շնորհակալ է տրամադրված 5 մլն դոլարի համար, որը հատկացվել է Հայորդաց տան համար: կոմիտաս վարդապետն էր վարում հանդիսությունը և լավ կհիշի այս մասին: Իմ կողքին կանգնած իմ դպրոցական դասընկեր հանգուցյալ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը հանդիսանում էր շինարարական աշխատանքներն իրականացնողը, այլայլված նայեց ինձ ու նշանավոր թատերագիր, Լոռու մարզպետարանի լրատվության հետ կապերի վարչության պետ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ:

Նա ասաց, որ ծախսվել է ընդամենը 1,5 մլն դոլար:

Այդքան են տրամադրել իր կազմակերպությանը:
Հիմա հարցնում եմ Հայորդաց տների տեսուչ Կոմիտաս վարդապետին, ի՞նչ արեցիք բարերարի նվիրաբերած 3,5 մլն դոլարը, ինչու խաբեցիք բարերարին և յուրացրեցիք այդ գումարը:
Գուցե այդ գումարով Ֆրանսիայում գտնվող ձեր ռեստորա՞նն եք բարեկարգել...վ Ֆրանսիայում գտնվող ձեր ռեստորա՞նն եք բարեկարգել...

 

Լևոն Մութաֆյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին