▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղան գաղտնի նկարահանել է եկեղեցում դիվահալածության ենթարկվող կնոջը

Չեխիայի հարավային Վրանով նադ Դիեյ բնակավայրում գտնվող կաթոլիկ եկեղեցում քահանա Մարեկ Դունդան դիվահալածության է ենթարկել մի կնոջ: 

Տվյալ տեսարանի ականատես է դարձել Դանիել Տրոչտա անունով մի երիտասարդ, ով եկեղեցուց տարօրինակ ճիչեր լսելուց հետո մոտեցել է դռանը և փականի անցքից տեսել է, որ մի խումբ  մարդիկ շրջապատել են բարձր բղավող կնոջ:

Տղան նկարահանել է տեղի ունեցածը և դա տեղադրել համացանցում: Ավելի ուշ`  համացանցում բարձրացված աղմուկից հետո, քահանան հաստատել է, որ դիվահալածությամբ է զբաղվում եկեղեցում, սակայն հրաժարվել է կնոջ մասին տվյալներ հաղորդել` ասելով, որ դա կարող է վտանգավոր լինել կնոջ  համար։

Չնայած քահանայի խոստովանությանը` Վրանով նադ Դիեյի մի շարք բնակիչներ շարունակում են տեղի ունեցածի վերաբերյալ դժգոհություն հայտնել, քանի որ դա միակ դեպքը չէ, որ  տվյալ քահանան եկեղեցու ներսում դիվահալածությամբ է զբաղվում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին