▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ է, որ վերջապես Տղերքը «տուն» եկան

Լավ է, որ վերջապես Տղերքը <տուն> եկան:
-Տղերքն այլեւս անվախճան թռիչի մեջ են, երկնային արքայություն իրենց:
-Մենք մեր պարտքը պարզապես կատարեցինք իրենց հանդեպ:
Լավ է, որ լոկալ վիճակը տոտալ պատերազմի չվերածվեց.... ողջ տարածաշրջանի... միգուցե նաեւ` աշխարհի համար....
Չվերածվեց բացառապես հայկական կողմի զսպվածության /բայց դե կարծում եմ` <սդաչին> դեռ կտանք/, հավասարակշիռ պահվածքի 
շնորհիվ:
Ինչ արեց միջազգայի հանրությունը, միջնորդական կողմը?.... մինչ երեկ` ոչինչ... Կարծես թե` ոչինչ:
Հ.Գ.

Բաց է մնում հարցը. եթե լուրերն իսկապես համապատասխանում են իրականությանը, որ ադրբեջանական դիվերսանտները փախուստի պահին գնդակահարվել են....
Դա էլ, հասականալի ու չբարձրաձայնելի է, մեկ` կարեւոր ֆիքսմամբ.
-Մերոնք Տղերքը թռիչքի, սրանք փախուստի պահին են խոցվել....
Էս է եղել ու է` մեր հաղթանակների բանալին:

 

Կարմեն Դավթյան 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին