▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարի Մամա»-ի հոգատարություն. սա պետք է լքված մանուկին

«ԲԱՐԻ ՄԱՄԱ» կազմակերպությունը դեկտեմբերի 19-ին Yerevan Mall-ում մեծ միջոցառումով ազդարարեց իր գործունեության պաշտոնական մեկնարկի մասին: Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ինչպես այս կազմակերպության խնամքի տակ առնված երեխաներն ու կազմակերպության ներկա անդամները, այնպես էլ երեխաների պաշտպանության, խնամքի հարցերին առնչվող հասարակական կառույցների ներկայացուցիչներ, Հայ Ծնողների Ակումբի անդամներ, հայ շոու- բիզնեսի աստղեր՝ Իրինա Թովմասյան, Ալինա Ենգոյան, Շուշան Թովմասյան, Մերի Մակարյան և այլք:

Միջոցառման համերգային մասում հավաքվածներին իրենց երգերով ուրախացրին Մեգին, Դալիթան, Լիդուշիկը, Էլինա Չոլախյանը, Գրիգ Բալասանյանը, ինչպես նաեւ հեքիաթային հերոսները:

 

 

 

 

 

 

Համերգի ընթացքում կազմակերպվեց նաև խաղարկություն, որի տոմսերի գումարը կրկին ուղղվելու է բարի նպատակների իրականացմանը:

Լինելով երիտասարդ՝ «Բարի Մամա»  նախաձեռնությունը դեռ կայացման և ընդլայնման ճանապարհին է, և Հայաստանում իրականացվող առաջին միջոցառումների նպատակն է տարածել կազմակերպության տեսլականը և համախմբել նոր համախոհների։ Դրա հետ մեկտեղ միջոցառումներն արդեն իսկ ունեն հստակ բարեգործական ուղղվածություն և նպատակ ունեն տեղեկացնել կազմակերպության թևի տակ օթևանած մանուկների մասին, ինչպես նաև ցուցաբերել նրանց հարկավոր աջակցությունը և ջերմ վերաբերմունքը մինչև արժանի ընտանիք գտնելը։

Կազմակերպության հետ  համագործակցության պատրաստ բոլոր անձինք խորհրդանշորեն համարվում են «Բարի Մամա»-ի բարի կամքի դեսպաններ:

«Բարի Մամա» նախաձեռնությունը հայ մայրերի միջազգային ցանց է, որը ձեւավորվել է միայն մեկ բարի նպատակի համար, այն է՝ օգնել լքված հայ մանուկներին՝ գտնելու ջերմ օջախ եւ հոգատար ընտանիք։ «Բարի Մամա» հասարակական կառույցը ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի հայաստանյան մասնաճյուղ եւ հարյուրավոր կամավորներ աշխարհի տարբեր երկրներում։

Հայաստանյան կազմակերպության գործունեությանը կարող եք հետևել և մասնակցել նաև  Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ «Բարի Մամա» խմբում:

72157649451110698

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին