▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ օրերին ամուսնանալ 2015-ին, որպեսզի լինենք ամենաերջանիկը

Յուրաքանչյուր հարս կամ փեսա իր հարսանիքը պլանավորելիս ամենայն լրջությամբ ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր մասնիկի, որպեսզի այդ օրը իրենց համար անմոռանալի լինի: Առաջինը, ինչի մասին մտածում են սիրահարները, իհարկե հարսանիքի օրի նշանակումն է: Այդ օրը պետք է լինի ոչ միայն հարմար միջոցառում կազմակերպելու համար, այլև գեղեցիկ: Եվ այդ պատճառով շատերը հարսանիքի օրը կապում են ինչ-որ գեղեցիկ առիթի հետ՝ կամ իրենց ծանոթության օրը, կամ առաջին համբույրի օրը և այլն:

Հարսանիք բլոգը իր ընթերցողների համար ընտրել է 2015 թվականին ամուսնանալու համար ամենանպաստավոր օրերը, որոնք խորհուրդ են տալիս աստղագետները:

Երկար սպասված 2015 

Շուտով Ձիու տարուն կփոխարինի Այծի տարին, ինչը նշանակում է, որ բոլոր կարևոր որոշումները կայացնելիս անհրաժեշտ է զգույշ մոտեցում: Հանկարծակի կամ, ինչպես կարող է ձեզ թվալ, էֆեկտիվ գործողությունները կարող են բերել հիասթափությունների կամ ձախողումների: Այդ պատճառով ամսաթիվ ընտրելիս ուշադիր հետևեք մեր խորհուրդներին, որպեսզի ձեր հարսանիքը անցնի հնարավորինս բարեհաջող:

Հարսանիքներ կազմակերպելու համար անհաջող օրեր

Այս տարի ավելի լավ է խուսափել լիալուսնի, նորալուսնի և լուսնի խավարման օրերից: Եթե դուք չգիտեք՝ երբ են լինելու այդ օրերը, ապա կարող եք ձեռք բերել լուսնային օրացույց: Եթե ձեզ համար կարևոր է նաև եկեղեցական ավանդույթները, ապա իմացեք՝ պահքի օրերին, եկեղեցական տոնակատարությունների կամ հիշատակի օրերին և դրանց նախօրեին նախընտրելի է պսակադրություն չկազմակերպել: Առհասարակ, հարսանիքի համար նպաստավոր օրեր են համարվում սուրբծննդյան պահքից կամ բերքահավաքից հետո եկող օրերը: Իսկ որպեսզի դուք չխճճվեք այս օրերի մեջ, մենք ըստ ամսացույցի ներկայացնում ենք ամուսնության համար նպաստավոր օրերը:

Հունվար: խորհուրդ է տրվում ընտրել — 1, 7, 10-12, 17-19 , 20, 22, 27, 31

Փետրվար: խորհուրդ է տրվում ընտրել ամսի 2, 6, 8, 9, 22

Մարտ: մոտեցող գարունը ձեզ առաջարկում է ամուսնանալ այս օրերին՝ 1, 7, 8, 9

Ապրիլ: այս ամսվա նպաստավոր օրերն են՝ 12, 19, 20, 23, 26-31

Մայիս: մոռանում ենք <մայիս-վայիս>-ը և ամուսնանում ամսի 1, 3, 6, 8-3, 18

Հունիս: ամառային գեղեցիկ հարսանիք տոնեք ամսի 13-15, 19-23, 28-30

Հուլիս: կարող եք ամուսնանալ ամսի 3-7, 10- 13, 17-22

Օգոստոս: այս արևային ամսին ճիշտ կլինի ամուսնանալ 3, 7, 9, 12, 29 օրերին

Սեպտեմբեր: նախապատվությունը տրվում է միայն 11, 21, 27 օրերին

Հոկտեմբեր: ամուսնության համար նպաստավոր են միայն 11, 12, 18, 23, 25, 28, 30

Նոյեմբեր: դուք ընտիր հարսանիք կունենաք, եթե ամուսնանաք ամսի 1, 8, 9, 15, 18, 22-24, 28, 30

Դեկտեմբեր: ցուրտ ամիսը խորհուրդ է տալիս ամուսնանալ միայն ամսին 22-ին

Աղբյուրը`Հարսանիք բլոգ
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին