▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ զինվորին...

Նամակ զինվորին...

 
Բարև սիրելի հարազատ զինվոր, այն նամակով ես ցանկանում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել քեզ: Երբ ես գնում եմ դասի կամ զբոսնելու վստահ եմ,որ դու մշտարթուն կանգնած հսկում ես սահմանը և իմ մեջ անհետանում են վախն ու անվստահությունը: Յուրաքանչյուր քայլ անելիս ես գիտեմ, որ դու պաշտպանում ես ինձ հետ քայլ անող բոլոր-բոլորին:
Թանկագին ընկեր, կարծում եմ թույլ կտաս, որ այսուհետև քեզ եղբայր կոչեմ, որովհետև դու արժանի ես, որ հայի երկրում ապրող ամեն հայ քեզ իր որդի, եղբայր անվանի: Եթե թշնամին փորձի քայլ անել սահման հատելու, դու քո քաջությամբ, անձնազոհությամբ ոտքի կգանգնես, նրան կանխելու և անշուշտ կկարողանաս, քանզի դու հայորդի ես և քաջազուն, որն իր նախահոր Հայկ Նահապետի արյան ժառանգն է և չի կարող հանդուրժել բռնության չարիքը, քանի որ նրան ավելի մոտ է ազատության շունչը:
Սիրելի եղբայր, այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ և քեզ կարող եմ եղբայր անվանել: Ուզում եմ ասել, որ աղոթելով քո կյանքի համար ամեն անգամ ես խնդրում եմ Աստծուն,որ քեզ հետ լինի և դու կատարես քո սրբազան պարտքը և ողջ և առողջ տուն վերադառնաս, որպեսզի ծնողներդ մեծ հպարտությամբ գրկեն քաջորդուն և ուրախանան իրենց զավակով: Իմ թանկագին հարազատ եղբայր, ես սրտանց ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար ու ցանկանում եմ, որ Հայաստանը միշտ ազատ լինի և այլևս ոչ մի հայորդու արյուն չթափվի: Քեզ ցանկանում եմ քաջ առողջություն և հաջողություն քո ամբողջ կյանքում:

 

Հեղինակ` Մերի Մարգարյան

 

Նանե Արզումանյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին