▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Մեծի նամակը Էդվարդ Նալբանյանին

..Այդպես էլ շարունակիր,սիրելի Էդվարդ,քանզի դու ճիշտ ուղու վրա ես:Այն ինչի մասին դու այսօր խոսել ես մամլո ասուլիսում,ինձ հույս է տալիս,որ չեմ սխալվել քո հարցում,թեպետ արդեն կասկածում էի,որ համր ես: Շատերը քեզնից խոսք էին սպասում,շատերը դեռևս չեն դադարել հիանալ քո թշերից,միգուց դու նաև սեքսուալ ես կանանց համար,բայց ախր Արտգործնախարարությունը հո գիշերային ակումբ չի,դու էլ նրա սեփականատերը: Դու երբեմն պատճառաբանում ես,որ դիվանագետը պետք է հաճախ լռի,ինչի հետ անթաքույց համամիտ եմ,սակայն չպետք է մոռանալ որ լռելով դու կարող ես կորցնել խոսելու ունակությունը: Վերջին անգամ քեզ խոսելիս տեսել եմ,երբ գինովցած էի և սիրուհիներիս մեկի դրդմամբ պատահական գրավեցի հարևան Ատրպատականը: Հավատա իմ սիրելի Էդվարդ,Հռոմից քիչ հոխորտանքներ չլսվեցին իմ հասցեին,ինձ նույնիսկ սպառնացին սանկցիաներով՝մասնավորապես արգելել ինձ ունենալ միևնույն ժամանակ 12 կին,դրանց թիվը հասցնելով 6-ի: Նրանք գիտեին,թե ինչքան խոցելի եմ ես այդ առումով,բայց ոչինչ չարեցին բացի հոխորտալուց: Եվ գիտես ինչու,ին թանկագին Էդվարդ..Ես էլ չգիտեմ,քանզի դա ինձ ամենևին չէր հետաքրքրում,քանզի աշխարհը հաշվի է նստում հաղթողի հետ: Խաղաղության մասին գրքերը,դեռևս խաղաղ ապրել չեն սովորեցնում,այնինչ անցել է 26 օր և դու նոր ես շնորհավորում քո ժողովրդի նոր տարին,տենց լավ չի,սպասեիր և շնորհավորեիր նաև մարտի 8-ն ու ապրիլի 7-ը: Ինչ է սա,եթե ոչ սեփական քաղաքական իմպոտենտությունը թաքցնելու ճղճիմ փորձ: Դու ասում ես,որ դու կոմֆորմիստ ես,գրողը տանի,նայի շուրջդ,այսօր կոմֆորմիստ են բոլորը,բացի Արշակ Սադոյանից,նա էլ այդպիսին կլիներ եթե չլիներ սպառված ու անողնաշար,ինչպիսին Հանրային խորհուրդն է: Այսօր նաև քո ձեռքում է գտնվում հայ ժողովրդի բարօրության հարցը:Ինչ ես անում դու կարգավորելու Ղարաբաղյան հարցը,վերջին անգամ քեզ Ղարաբաղում տեսել եմ,երբ Պոմպեոսի հետ բարեկամաբար քննարկում էինք հայ-հռոմեական ճգնաժամը: Ամփոփելով խոսքս՝Սիրելի Էվարդ,ուզում եմ մի քանի խորհուրդ տալ քեզ:
1. Կարդա,շատ կարդա,կարդա այն ինչ ես եմ կարդացել: Չհասկացվելուց մի վախեցիր,վախեցիր կարդացածդ չհասկանալուց:
2.Երբեմն զրուցիր կայսեր հետ,Սերխիանոսը շատ զբաղված է,սակայն այսօր ելույթ է ունեցել ՊՆ-ում,հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ: Հավատա Էդվարդ,նա կարոտել է քեզ,քանզի քո մասին ինձ գրել է ֆեյսբուքով,նա պարզապես ուզում էր տեղդ իմանալ: 
3. Հիշիր մեկընմիշտ՝բանակցություններին ոչինչ այքնան վնաս չէ,ինչքան դրա հաճախակի փոփոխությունը: Բանակցիր վստահ և մի վախենա,որ կհայհոյեն քեզ,միևնույնն է հայհոյելու են,սա է մեր ճակատագիրը:
4. Կանանց հարցում,սիրելի Էդվարդ եղիր ավելի ինտենսիվ,ոչ-ոչ,ես չեմ ասում դառիր սեքս-մեքենա,սակայն օգտագործիր նրանց ունակությունները Արտգործնախարարության ինստիտուտը կայացնելու գործում: Եթե չես հասկանում նրանց,պարզապես քնիր նրանց հետ: Նրանք վիթխարի դիվանագետ են,սակայն եղիր ուշադիր,քանզի քնելու արդյունքում ոչ միայն կարող ես կորցնել պաշտոնդ,այլև գլուխդ: Հա,մեկել մի բան,քիչ շփվիր Հրանուշ Հակոբյանի հետ,բայց էնպես արա,որ նա չիմանա,որ ասել եմ քեզ դրա մասին:
5.Վերջինը իմ սիրելի էդվարդ: Հրատարակիր քո ինքնակենսագրականը,Հայասնտանի արտգործնախարարներից կարծեմ միայն Օսկանյանն է հանդես եկել նման կերպ: Մեկ էլ Րաֆֆին,չնայած նրա համար նույնպես ունեմ մտվախություն,քանզի ամբողջ գիքրը կարող է վերածել է աղոթքի: Զրուցիր բոլոր նախագահների հետ:առաջինի հետ զրուցիր թե ինչպես խաբեց Ելցինին Շուշիի գրավման ժամանակ,եվ անպայման հարցրու թե ինչու է մինչև այսօր լռում: Տես ինչի բերեց նրա լռությունը սիրելի Էդվարդ,մի թե դու դա ես ուզում: Երկրորդի հետ զրուցիր բասկետբոլից ու Մակ-ում նրա ֆանտաստիկ ելույթից՝կապված ցեղասպանության հետ: Դե իսկ երրորդը՝ինչպես ասացի,քեզ էլ փնտրում,կապվիր նրա հետ,սիրելի Էդվարդ,կապվիր քանի հրաժարական չես տվել:

Առողջ եղիր:

Նարեկ Ադամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին