▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն ընդունեց փետրվար ամիսը 2 օրով կրճատող օրինագիծը

armcomedy.com-ը գրում է.  Այսօր կայացած նիստի ժամանակ Ազգային ժողովը ընդունեց ՀՀ Կառավարության առաջարկած օրինագիծը, համաձայն որի` փետրվար ամիսը կրճատվում է 2 օրով: Կառավարության կարծիքով փետրվարի կրճատումը կխթանի տնտեսությունը և հսկայական խնայողություն անելու հնարավորություն կստեղծի:
Օրինագիծը ներկայացրած Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մասնավորապես նշեց. «Միայն լույսի վարձի վրա շուրջ 6% խնայողություն կանենք: Թվում ա, թե շատ չի, բայց հանրապետության մասշտաբով որ հաշվեք, մեծ թիվ է արդեն ստացվում: Իսկ հիմա դրան գումարեք գազի, ջրի, ինտերնետի վարձերը: Համեստություն չի լինի ասել, որ Նոբելյան մրցանակի արժանի տնտեսական գյուտ է»: Նախարարի խոսքով ժողովուրդը նույնպես կշահի նոր օրինագծից, քանի, որ 2 օր շուտ աշխատավարձ կստանա:

Օրինագծին դեմ չի արտահայտվել անգամ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր-ջեդայ Հրանտ Բագրատյանը: «Սա էն համարձակ ու նորարարական մոտեցումն է, որի մասին ես քանի տարի է խոսում եմ այս ամբիոնից: Ինձ էլ է հետաքրքիր` ինչով կավարտվի կառավարության այս նախաձեռնությունը: Հետո մա՞րտն էլ են կրճատելու, ի՞նչ են անելու երբ տարին ժամանակից շուտ ավարտվի», – ասաց Բագրատյանը` խոստանալով կողմ քվեարկել:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին