▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մոտ և նրանց մոտ

Հետեւելով Ռուսաստանի բնակչության վերաբերմունքին Ուկրաինայում եղբայրասպան սպանդին` սարսափով եմ լցվում: Ահավոր է տեսնելը, թե ինչպես են քո ընկերները, որոնց հետ մեկ տարի չէ, որ հաց եւ օղի ես վայելել, աջակցում ու քաջալերում
սպանությունները: Եվ նրանց մոտ ամեն ինչ պարզից էլ պարզ է. «Պինդոսներն են խառնշտել» (Пиндосы замутили): Ահա դրա համար էլ ուզում եմ պատմել հենց այդ «պինդոսների» եւ նրանց վերաբերմունքի մասին ա՛յն պատերազմին, որն ամերիկյան
կառավարությունը հայտարարել էր Իրաքին: Եթե հիշողությունս չի դավաճանում` 2003 թվականն էր: Հարյուր հազարավոր մարդիկ քայլերթով դուրս էին եկել ԱՄՆ-
ի մայրաքաղաք Վաշինգթոնի փողոցներ: Նրանցից ոչ ոք չձերբակալվեց: Նախագահին ուղղված ծաղրանկարները կարող էին  մրցել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հետ: Բայց ո՛չ մի բողոքի մասնակից չձերբակալվեց: Ոչ մեկի չքաշքշեցին:  Ոչ մեկի ոստիկանական բաժանմունք չտարան` պետական խորհրդանիշները` աստղաշերտ դրոշն ու Բուշին վիրավորելու  պատճառաբանությամբ բացատրություններ տալու:
Զուգահեռ ընթանում էր կառավարությանն աջակցող սակավաթիվ ցույցը: Ոստիկանությունը պատ էր կազմել երկու հակառակորդ  խմբերի միջեւ: Մարդիկ, որոնք հարկ էին վճարում իշխանություն պահելու համար եւ իրենց երկրում ձայն ունեին, իրավունք  ունեին արտահայտելու նաեւ իրենց դիրքորոշումը: Ահա այսպիսին են նրանք` այդ «պինդոսները»... Տխրությամբ հետեւելով Ռուսաստանում իշխող «ադաբրյամսին», ինձ թվում է` մենք մինչեւ հիմա ԽՍՀՄ-ի կազմում ենք: Ի դեպ,
նույն վերաբերմունքն է նաեւ Ուկրաինայում, եւ այդպիսիք քիչ չեն նաեւ Հայաստանում... Ինչը հաստատում է, որ ԽՍՀՄ-ը շատ  խորն է նստած մեր մեջ, եւ դրան պետք է կաթիլ-կաթիլ քամել` ինչպես այն ստրուկին, որի մասին ասել է դասականը:
(Լուսանկարներում իրար հաջորդած մի քանի բողոքի երթ է պատկերված: Լուսանկարել եմ մինչեւ 2003-ի հունիսը` ընդհուպ այն  օրը, երբ վերադարձա Նահանգներից):

Գերման Ավագյան

72157650154371509

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին