▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրրան»-ը՝ հաղթող

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Hyatt place» հյուրանոցի կողմից կազմակերպված միջոցառումը, որի ընթացքում ամփոփվեցին դեռևս Ամանորին «Օրրան» բարեգործական կազմակերպության երեխաների ձեռքերով զարդարված տոնածառերի մրցույթի արդյունքները: Նշենք, որ «Օրրանի» երեխաների հրեշտակազարդ տոնածառերի կողքին այլ կազմակերպությունների տոնածառեր ևս «կանգնած» են եղել, որոնք դրվել էր քվեարկության «Hyatt place » հյուրանոցի կայքում և ֆեյսբուքյան էջում: 

Այսպես, առաջին տեղը զբաղեցրել է «Օրրանի» տոնածառը, երկրորդ տեղը՝ «Քրոնոգրաֆի» ընկերության տոնածառը, իսկ երրորդ տեղը՝ «Սիքստ» ընկերության տոնածառը:

«Օրրան» բաեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միջոցառման ընթացքում իր խոսքում նշել է, որ շատ ուրախ է այն փաստի համար, որ բազմաթիվ մարդիկ ամենաշատը քվեարկել են կարիքավոր ու թափառաշրջիկ երեխաների և միայնակ տարեցների հոգսերը հոգացող կազմակերպության օգտին: 

72157650375299379

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին