▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը պնդում է, որ իր թարթիչներն աշխարհում ամենաերկարն են

Կիևի 58-ամյա բնակիչ Վալերի Սմագլին պնդում է, որ իր թարթիչներն աշխարհում ամենաերկարն են և նշում, որ թարթիչների աճը նկատել է իր սննդակարգը փոխելուց կարճ ժամանակ անց: Նա որոշել է խոսել թարթիչների մասին, քանի որ դրանք շատ են ծանրացել, ինչի պատճառով կոպերը ցավում են:

Daily Mail-ը հայտնում է, որ տղամարդը որոշել է կտրել թարթիչները, սակայն մինչ այդ մտադիր է այցելել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի տեղի գրասենյակ` պաշտոնապես չափելու թարթիչների երկարությունը:

Գինեսի գրքի համաձայն` երբևէ գրանցված ամենաերկար թարթիչների երկարությունը 6.99 սմ է: Ռեկորդի հեղինակն է ամերիկացի Ստյուարտ Մյուլլերը, ում ձախ կոպի վերին թարթիչների երկարությունը գրանցվել է համաշխարհային ռեկորդների գրքում՝ 2007-ի դեկտեմբերի 7-ին: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին