▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու են Nokia 1100-ն գնում 3000 դոլարով կամ ավելի բարձր գնով

inchuzem.am-ը գրում է. Երևի բոլորդ նկատած կլինենք, որ սոցալական ցանցերում, շատերը վաճառում/գնում են Nokia 1100 հեռախոսը, ու Ձեզ մոտ հարց է առաջանում, թե ինչու են մարդիկ այդպիսի մեծ գումարներով պատրաստ գնել այդ հեռախոսը։

Առաջին անգամ այդ մասին լուրերը համացանցում տարածվեցին 2009թ․-ին , երբ ոստիկաները ձերբակալեցին Նիդեռլանդներում հաքերների մի խմբի ովքեր 10000-30000 դոլլարով գնում էին Գերմանիայի ք․ Բոխումում 2003թ․ արտադրված Nokia 1100 մոդելի հեռախոսները։ Հաղորդվում էր, որ այդ մոդելների մեջ կա մի չհայտագրված առանձնահատկություն, որը թույլ է տալիս հաքերներին ստանալ որոշակի տեղեկություններ գաղտնի բանկային սպասարկման հաղորդագրություններից, որոնք օգտագործվում էին «Online-Banking» ծառայություն մեջ: Այդ շարքի հեռախոսները ճանաչվել էին «բրակ» իրենց թերի ծրագրային ապահովման պաճառով, որը ստեղծվել էր 2002թ․-ին։ Գտնված թերություները հնարավորություն են տալիս փոխել ծրագային ապոհովումն այնպես, որ հնարավոր էր լինում ստանալ ցանակացած SMS հաղորդագրություն, ուղարկված ցանակացած հեռախոսահամարի։ Աշխարհում գոյություն ունեն բանկեր, որոնք օգտագործում են SMS հաղորդագրություններ միագամյա օգտագործման mTAN (mobile Transaction Authentication Number) գաղտնաբառերը, որը անհրաժեշտ է «Online-Banking» մուտք գործելու համար։ Որպեսզի հաքերները կարողանան օգտագործել ուրիշի mTAN գաղտնաբառը, նրանք առաջնահերթ պետք է իմանան «զոհ»-ի «Online-Banking» մուտքանունն ու գաղտնաբառը, որը ավելի հեշտ է իմանալ քան թե ստանալ ուրիշի SMS հաղորդագրությունները։

Սովորական համակարգչի համար կան նախատեսված ծրագրեր, որոնք թույլ են տալիս Nokia 1100-ի ծրագրային ապահովման մեջ կատարել անհրաժեշտ փոփոխություներ, որի արդյունքում փոխվում է հեռախոսի IMEI (International Mobile Equipment Identity) և IMSI (International Mobile Subscriber Identity)։ Փոփոխված ծրագրային ապահովումը ետ է տեղադրվում Nokia 1100-ի ROM (Read-only memory) հիշողության մեջ, որը թույլատրվում է այդ շարքի արտադրության մեջ իր ծրագրային թերության շնորհիվ։ Այդ բոլոր քայլերը կատարելուց հետո կլոնավորվում է Sim քարտը «զոհ»-ի և հեռախոսը պատրաստ է «զոհ»-ի հեռախոսահամարով աշխատելու։

Բացի այդ Գերմանիայի ք․ Բոխումում 2003թ․ արտադրված Nokia 1100 մոդելի հեռախոսները ոչ միայն հնարավորություն են տալիս օգտագործել հեռախոսը ուրիշի հեռախոսահամարով, այլ նաև հնարավոր չէ ստանդարտ եղանակով իմանալ նրանց գտնվելու վայրը և գաղտնալսել։

Հ․Գ․ Եթե ունենք Nokia 1100, ու այն արտադրված է Գերմանյաում, և հավաքելով *#0000# ու կտեսնենք գրված Rh 14, Rh 15, Rh 16, Rh 17 ապա շնորհավորում ենք. Դուք ունենք այդ թանկարժեք հեռախոսը։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին