▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհու 15 պատվիրանները. նաև քննադատական ու կողմ կարծիքներ

Համացանցում տարածված նյութը՝ հայուհու 15 պատվիրանների մասին, լայն քննարկման առարկա է դարձել՝ ոմանք քննադատում են այն , ոմանք էլ կողմ արտահայտվում դրան: 

Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն, օրինակ, գրել է.« Էս հայուհու պատվիրաններ գրողն ով է? Իրեն Մովսես է երևակայում ու ինչ-որ նորմեր է սահմանում... Ասա՝ գնա քո համար հեռու մի տեղ ապրի, մարդ չիմանա տեղդ: Նենց տեղ, որ Գուգըլ-մափով չկարանանք գտնենք»:

Իսկ Գևորգ Գյուլումյանն էլ հետևյալ կարծիքն է հայտնել.«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քննադատում են այս նյութը, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս, ազգային ինքնության պահպանումը, թե՞ ի վիճակի չեք Հայուհի լինել: Այնքան եք հեռացել Ձեր արմատներից, որ մոռացել եք թե ով եք Դուք, Հայուհի, թե չ՛ Հայուհի: Իհարկե մեր ժամանակների համար, որոշ անըմբեռնելի կետեր կան, բայց դա է եղել Հայուհու սկզբնական կերպարը, այնպես, որ մի գարշեց Ձեր արմատներից, դա սրբապղծություն է, մի թքեք Ձեր արմատների վրա, դա բարոյական չէ, Հայ մնացեք, ահա Ձեր առաքելությունը:

Հ.Գ.

Ինչպես վերևում նշեցի, որոշ կետեր կային, որոնք իրոք անըմբռնելի էին, բայց հիմնականում հիանալի հոդված է, դե համենայն դեպս իմ ճանաչած Ճշմարիտ Հայուհիները հավանեցին»:

 

Ստորև կարող եք ծանոթանալ նյութին, իսկ եթե այն հավանեք ՝ կարող եք նաև տարածել սոցիալական ցանցերում: 

 

Հայուհին պիտի հիշի, որ իր կյանքը ծնված պահից պատասխանատվություն է նրանց առջև, ով այն պարգևել է իրեն: Այն պատասխանատվություն է Աստծո, ծնողների և արմատների առջև:
Հայուհին պիտի հարգի և պատվի իր ծնողներին և կատարի նրանց կամքը, անգամ եթե այն հակասում է իր սեփական ցանկություններին:
Հայուհին պիտի իմանա, որ որտեղ էլ ծնված լինի և ապրի, իր կյանքի գլխավոր լեզուն հայերենն է, գլխավոր պատմությունը` հայկականը, գլխավոր խոհանոցը` հայկականը, լավագույն երաժշտությունը` հայկականը:

Հայուհին պիտի հիշի, որ իր կյանքը ծնված պահից պատասխանատվություն է նրանց առջև, ով այն պարգևել է իրեն: Այն պատասխանատվություն է Աստծո, ծնողների և արմատների առջև:
Հայուհին պիտի հարգի և պատվի իր ծնողներին և կատարի նրանց կամքը, անգամ եթե այն հակասում է իր սեփական ցանկություններին:
Հայուհին պիտի իմանա, որ որտեղ էլ ծնված լինի և ապրի, իր կյանքի գլխավոր լեզուն հայերենն է, գլխավոր պատմությունը` հայկականը, գլխավոր խոհանոցը` հայկականը, լավագույն երաժշտությունը` հայկականը:

 

Armenian girl Photo by Ali Doosti -- National Geographic Your Shot

Հայուհին պիտի իմանա, որ իր ապագան կարող է կապված լինել միայն հայի հետ:

 Հայուհին պիտի հասկանա, որ հայ տղամարդն ընտանիքի գլուխն է, և շատ դեպքերում նա ստիպված կլինի գնալ միակողմանի զիջումների. դրանում է կայանում իր իմաստությունը:

 Հայուհին պիտի դաստիարակի իր երեխաներին հայկական ավանդույթների շրջանակներում. նա պետք է իսկական հայրենասերների մեծացնի, ովքեր առանց մտածելու պատրաստ կլինեն Հայրենիքի համար կյանքը տալ, անգամ եթե երբեք այն չեն տեսել:Armenian

Հայուհին չպետք է խմի, ծխի և հայհոյի:

 Հայուհին չպետք է անգամ նայի այն ազգերի ներկայացուցիչներին, ովքեր դարեր ի վեր համարվել են հայ ազգի թշնամին:

 Հայուհին չպետք է խառնվի երկու հայ տղամարդկանց խոսակցությանը. նա պետք է իրեն համեստ պահի:

Sirusho, one of Armenia's pop singer's with traditional Armenian garments.

Հայուհին պետք է հավատարիմ լինի իր ամուսնուն հոգով և մարմնով:

Յուրաքանչյուր հայուհի պետք է իմանա, որ իր փոքրիկ ներդրումը հայ ազգի պահպանության գործում իսկական հերոսություն է ազգի համար:

 

Եթե հայուհին խախտում է հայուհու կյանքի սկզբունքները, ապա նա արժանի չէ հայ կոչվելու, քանի որ նրա ամոթը ողջ ազգի ամոթն է:

I wonder if she'll let me borrow her outfit. Armenian Portraits by Ilya Vartanian

Հայուհին չպետք է այցելի խաղատներ, գիշերային ակումբներ և դիսկոներ, քանի որ նման վայրերը նախատեսված են ցածր բարոյական դաստիարակությամբ մարդկանց համար:

Հայուհին պետք է ամեն կիրակի եկեղեցի գնա:

Հայուհին պետք է գնահատի և հարգի իր հայ տղամարդուն և նրանից խորհուրդներ հարցնի:

 

Նյութը՝ mypage.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին