▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկուշտ, ագահ... «Սանտա Ֆե»-ի շինարարությունը վերսկսել է

 

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին տեղեկացրել էինք, որ Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում իրականացվում է շինարարություն, որը եթե ավարտին հասցվի Կասկադից Օպերան այլևս չի երևա:
Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր, այդ թվում՝ երգիչ Արթուր Իսպիրյանն այն ժամանակ բարձրաձայնել էին կատարվող շինարարության մասին՝ մասնավորապես գրելով՝ Սանտա Ֆանտա սրճարանում կառուցում են երկու հսկա շինություններ, որը փակում է Կասկադից երևացող Օպերայի տեսարանը:
Ավելի ուշ Երևանի կենտրոնում, Ալեքսանդր Թամանյանի արձանի դիմացի սրճարանի ապօրինի շինարարությունը դադարեցվել էր և կազմվել  արձանագրություն:
Հիմա, ինչպես երևում են Արթուր Իսպիրյանի տրամադրած նկարներից, շինարարությունը սրճարանի տարածքում վերսկսել է:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին տեղեկացրել էինք, որ Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում իրականացվում է շինարարություն, որը եթե ավարտին հասցվի Կասկադից Օպերան այլևս չի երևա: Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր, այդ թվում՝ երգիչ Արթուր Իսպիրյանն այն ժամանակ բարձրաձայնել էին կատարվող շինարարության մասին՝ մասնավորապես գրելով.

«Սանտա Ֆե» սրճարանի տարածքում կառուցում են երկու հսկա շինություններ, որը փակում է Կասկադից երևացող Օպերայի տեսարանը»:

Ավելի ուշ Երևանի կենտրոնում, Ալեքսանդր Թամանյանի արձանի դիմացի սրճարանի ապօրինի շինարարությունը դադարեցվել էր և կազմվել էր արձանագրություն:

Հիմա, ինչպես երևում է Արթուր Իսպիրյանի տրամադրած նկարներից, շինարարությունը սրճարանի տարածքում վերսկսել է: Ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով այս լուսանկարները, երգիչը դրանք մակագրել է` «Անկուշտ, ագահ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին