▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենուա Հարությունյանն ընդդեմ քեռիների

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Խոսքս ուղղում եմ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին,

Հարգելի՛ պարոն Պողոսյան, ճիշտ է Դուք պնդում եք, որ բիզնեսներ չունեք, բայց Ձեր քեռիները հսկայական բիզնեսների սեփականատերեր են, և նրանց բիզնեսներից մեկի հետ (Միկմետալ) գործարք է իրականացրել ինձ պատկանող ընկերությունը (Դե ֆակտո ամսագիր): Մենք, վճարելով Ձեր քեռու ընկերության կողմից մատուցված ծառայությունների գումարը, մի մասով պարտք ենք մնացել: Ձեր քեռու ընկերությունը, առանց մեզ տեղյակ պահելու, դատի է տվել մեր ընկերությանը: Դատարանը, առանց մեզ տեղյակ պահելու, գրություն է ուղարկել Ձեր ղեկավարած կառույցին, և Ձեր ղեկավարած կառույցը կալանք է դրել մեր ընկերության հաշիվների վրա: Մենք նույն օրը վճարել ենք այդ գումարները ԴԱՀԿ-ին, (ինչպես նաև ԴԱՀԿ ծառայութնների գումարը) և մեր հաշիվները դուրս են եկել կալանքից:

Այսօր ես տեղեկանում եմ, որ Ձեր ղեկավարած կառույցը կրկին անգամ կալանքի տակ է դնում իմ ընկերության հաշիվները՝ այն դեպքում, երբ ես կատարել եմ իմ պարտականությունները: Հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ ինձ պատկանող Slaq.am կայքի և իմ անձնի նկատմամբ սպառնալիքներ ու խնդիրներ են առաջանում վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցների և նրան սատարողների կողմից՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ վարչապետը հանձնարարել է նաև Ձեզ խոչընդոտել իմ՝ որպես քաղաքական մեկնաբանի և Slaq.am կայքի գործունեությանը:

Հայաստանի տնտեսությունը գտնվում է բավականին ծանր վիճակում. գրեթե բոլոր գործարարները հայտնվել են ճգնաժամային իրավիճակում և վաղուց իրենց հույսը կտրել են վարչապետի գործունեությունից, և ցավում եմ, որ մեծարգո պարոն Հովիկ Արգամիչը, փոխանակ զբաղվի տնտեսության խնդիրներով, զբաղված է լրատվական կառույցների և իմ՝ որպես քաղաքական մեկնաբանի գործունեությունը խոչընդոտելով: Վերջին տարիների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց Հայաստանում ձևավորել խոսքի ազատության բարձր մակարդակ, հնարավորություն ստեղծվեց լրատվության գործունեության զարգացման համար, իսկ այսօր Հովիկ Աբրահամյանն իր գործողություններով ուղղակի փորձում է ոչնչացնել այն ձեռքբերումները, որոնք եղան վերջին տարիներին: Հարգելի՛ պարոն վարչապետ, չորրորդ իշխանությունը հայելի է, և եթե այդ հայելու մեջ նայելիս Դուք Ձեզ դուր չեք գալիս, ոչ թե պետք է ջարդեք այդ հայելին, այլև պետք է ինքներդ փոխվեք: Միևնույն է այդ հայելին ջարդել չեք կարողանալու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին