▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը ստիպված է եղել ընտրել` 2 զավակից ում է տալու իր երիկամը. հուզիչ պատմություն

Չինաստանում Լյան Ռոնհյու մի կին ստիպված  էր որոշել, թե հիվանդ զավակներից որ մեկին  պետք է տար իր երիկամը, քանի որ  նրա երկու որդիները  տառապում էին հիվանդությամբ, որի հետևանքով նրանց երիկամները ժամանակի ընթացքում սկսել են շատ վատ կատարել իրենց գործառույթը: Տղաների միակ փրկությունը փոխպատվաստման վիրահատությունն էր: Բուժման ընթացքում էլ պարզ էր դարձել, որ 51-ամյա մայրը հարմար դոնոր է միանգամից 2 որդու համար, սակայն նրանցից միայն մեկին կարող էր երիկամ տալ: Ի վերջո,  կինն ընտրել է կրտսեր որդուն, քանի որ այդ մասին նրանց անձամբ խնդրել է ավագ որդին:

Բարեբախտաբար,  կրտսեր որդու փոխպատվաստման վիրահատությունը բարեհաջող է անցել, մինչդեռ ավագ եղբայրն ապրում է հարմար դոնոր գտնելու հույսով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին