▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս նկարի գաղտնիքն, իրոք, ապշեցնում է...

Վերջերս համացանցում, հեռուստատեսությունում տարածված ու տեղ գտած լուսանկարը՝ որը պետք է ապրլի 22 ին տեղադրվի թուրքական ու միջազգային մի շարք կայքերում՝ Recognize The Armenian Genocide վերնագրով, շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց, մի քանիսի մոտ մնացին հարցականներ, ոմանք էլ ունակ էին հեռախոսով ավելի լավ ու ազդեցիկ նկարներ անելուն... Փորձեմ որպես հեղինակ մի քիչ բացել գաղտնիքները:
Լուսանկարն արված է այն նույն մեթոդով, որով որ նկարվել է Մոնա Լիզան: Ստորև տարբերակում կարող եք տեսնել Ֆիբոնաչչիի սպիրալը, համապատասխան ոսկե հատման, որը կառուցում է նկարի կոմպոզիցիան, այսինքն՝ սկսում ենք նայել տիկնիկից, անցնելով դեմքին, այնուհետև հետևի աստիճաններին, դիմացի կրակին ու ձախ աստիճաններով հեռանում ենք կադրից. դեղինով նշված է ոսկե անկյունը՝ 137,5 աստիճան, որը գործող կերպարից՝ աղջնակից, ուշադրությունը տանում է դեպի հավերժական կրակը: Կապույտով սպիրալը հստակ ցույց է տալիս տիկնիկի դիրքն աղջկա նկատմամբ, նույնպես ոսկե հատման մեջ:
Եթե Ֆիբոնաչչիի սպիրալը սկսենք հավերժական կրակից (կանաչ գույնով ներգծված), ապա սպիրալի կորը կշոշափի տիկնիկով աղջնակին, որը ևս մեկ անգամ կենտրոնացնում է ուշադրությունը:
Նկարի կենտրոնում ներգծված աստղը (որը նույնպես ոսկե հատում չափող պատկեր է) հաստատում է ֆոնի, պատի սկիզբը, որը ներքևից համընկնում է հենց ոսկե հատման հետ (հորիզոնական սպիտակ գիծ): Կրակը ուղիղ երկու ստորին թևիկների մեջտեղում է: Ծաղիկների շարքը վերևից հաշված նույնպես ոսկե հատման մեջ է:
Հենց այս մեթոդն ազդում է ենթագիտակցության վրա՝ ստիպելով կլանվել, ընկալել ու ընդունել պատկերը:
Այս եղանակով կարող եք հաշվել ու չափել նկարի մեջ պատկերված հիմնական ակտիվ գոտիները: 

Շնորհակալություն ուշադրության համար, Հարգանքներով Կարեն Չախալյան...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին