▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով էր Ծիծեռնակաբերդում նախագահների համար դուդուկ նվագող հայ փոքրիկը

BlogNews.am -ը գրում է.  Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գեղեցիկ միջոցառումը իր կատամամաբ զարդարեց փոքրիկ դուդուկահար տղան, որը հասցրեց միանգամից  գրավել բոլորի սրտերը: Համացանցում սկսեցին տարածել փոքրիկի  կատարումը և մեկնաբանել այն` հայ փոքրիկ դուդուկահար, ով Ծիծեռնակաբերդում Հայաստան ժամանած նախագահների համար հնչեցրեց «Դլե յամանը»:

 

Այսօր  BlogNews.am -ը զրուցեց փոքրիկի հորեղբոր` Արման Համբարձումյանի հետ:

Համացանցը գրաված դուդուկահարը Թաթուլ Համբարձումյանն  է` 7 տարեկան, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից: Նրան շատերը միայն երեկ ճանաչեցին, բայց փոքրիկ Թաթուլը վաղուց է զբաղվում երաժշտությամբ: Հորեղբոր խոսքերով  նրա մեջ տաղանդը մանկուց է, 5 տարեկանում, երբ դեռ մանկապարտեզ էր հաճախում, ընդունվել է Մեծամորի Շառլ Ազնավուրի արվեստի դպրոց՝ դուդուկի բաժին։

Թաթուլը մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին, ոսկե մեդալակիր է դարձել, նաև  մասնակցել է բազմաթիվ միջոցառումների ու փառատոնների:

Թաթուլի ընտանիքում պրոֆեսիոնալ երաժիշտներ չկան: 

Իսկ թե ինչպես որոշվեց, որ հենց Թաթուլը պետք է նվագի նախագահների համար հարցին հորեղբայրը մեզ պատմեց, որ նրան հրավիրել են, քանի որ նախկինում ևս նվագել էր միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա են եղել ՀՀ նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին