▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ձերբակալվել է 50-ամյա տղամարդ, ով 4 տարի շարունակ իր նկուղում բռնաբարել է դպրոցականների

Մոսկվայում ձերբակալվել է 50-ամյա Գենադի Լեվաշովը, ով արդեն 4 տարի շարունակ բռնության է ենթարկել դպրոցական երեխաների: Այդ ամենը տեղի է ունեցել Լեվաշովի նկուղում, որտեղ էլ նա խաբեությամբ բերման է ենթարկել իր «զոհերին»: Ամենասարսափելին նաև այն է, որ 50-ամյա տղամարդու այս արարքների մասին տեղյակ են եղել նրա հարևանները, ովքեր բազմիցս են լսել երեխաների գոռոցներ, ինչպես նաև օգնության կանչեր: Սակայն այս տարիների ընթացքում նրանցից և ոչ մեկը որևէ անգամ չի դիմել ոստիկանություն:

НТВ հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութում երևում է, թե ինչպես է Գենադի Լեվաշովը մի քանի դեռահասների հետ ուղևորվում իր նկուղ: Բարեբախտաբար, այս անգամ նրանց օգնության են հասնում ոստիկանները և ձերբակալում 50-ամյա տղամարդուն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին