▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որո՞նք են այս սեզոնի հակաթրենդները՝ ըստ Դիանա Շատվերյանի

BlogNews.am-ը գրում է. որ  շարունակում է ներկայացնել այս սեզոնի թրենդներն ու հակաթրենդները՝ ըստ հայ ոճաբանների։ Դիանա Շատվերյանի կարծիքով՝ հայ աղջիկները հիմա շատ ավելի գեղեցիկ են հագնվում, սակայն կան մի շարք հակաթրենդեր, որոնք նրանք շարունակում են օգտագործել։ «Ամենամեծ թրենդը ճաշակն է, դա ամենակարևոր հատկանիշն է։ Ճաշակով շատ մարդիկ հաճախ այնքան էլ չեն հետևում նորաձևությանը»,- ասաց Դիանան՝ հավելելով, որ այսօր երիտասարդները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ լինել նորաձև։ «Կարելի է հետևել ճաշակով մարդկանց և որոշակի դետալներ վերցնել, խոսքս ամբողջությամբ կրկնօրինակելու մասին չէ»,- նշեց ոճաբանը, ապա առանձնացրեց այս սեզոնի հակաթրենդները.

Արհեստական ծաղիկներով աբադոկները նորաձև էին 2 տարի, իսկ հիմա արդեն հակաթրենդ են համարվում։ Դրանք կարող են օգտագործվել միայն թեմատիկ երեկույթների, ֆոտոշարքերի մեջ, բայց ոչ առօրյա հագուստում։

Նախորդ տարի շատ նորաձև էր մեկ խոշոր օղ կախելը։ Այժմ դա այլևս նորաձև չէ։

Կարճ լայն տաբատները Հայաստանում չէ, բայց Եվրոպայում շատ սիրվեցին և չափազանց «պոպուլյար» էին։ Այժմ դրանք ևս դուրս են գալիս նորաձևությունից։

Հաստ տակացու թաքցրած բարձրակրունկները ևս նորաձև չեն, սակայն երևացող հաստ տակացուները հիմա նորաձև են։ Դրանք հակաթրենդ են դառնում, երբ թաքնված են լինում։

Սուր, կարճ քթով կոշիկները, որոնք նախորդ տարի շատ նորաձև էին, հիմա մնում են որպես դասական տարբերակ, սակայն այլևս չունեն այն «պոպուլյարությունը» և այլևս այդպիսի թրենդ չեն։

Ամառային գիպյուրե սապոգները ևս նորաձև չեն։ Ցանկացած գույնի, ձևի՝ դրանք հակաթրենդ են արդեն մի քանի տարի։ Հիմա սա կրկնում եմ, քանի որ նկատում եմ, որ հայ աղջիկները դեռ օգագործում են դրանք։ Այդպիսի սապոգները փչացնում են նույնիսկ ամենագեղեցիկ լուքը։

Изображение

Կաշվե պիջակները՝ համադրված ամառային զգեստների հետ, շատ սիրվեցին և 2 տարի նորաձևության մեջ էին, հիմա դրանք էլ են համարվում հակաթրենդ։ Սակայն սա այնպիսի հակաթրենդ չի, որը բացարձակ կիրառելի չէ։

Բոյֆրենդ ջինսե տաբատները շարունակում են մնալ նորաձևության մեջ, սակայն կտորից չափից շատ կախ տաբատներն ամենամեծ հակաթրենդներից են։ Դա հայերի սիրած լուքերից մեկն է, սակայն հակաթրենդ է։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին