▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է վերականգնել հավատն իշխանության նկատմամբ

Սակագների, բնապահպանական, քաղաքաշինության, մյուս այլ երևույթների դեմ կրկնվող քաղաքացիական շարժումները, ընդվզումները, պայքարը գնալով դառնում են հաճախակի և ավելի մեծաքանակ: Իշխանությունները, քաղաքական ուժերն այս ամենից պետք է լրջորեն հետևություններ անեն, այլապես կհայտնվենք ծանր կացության ու պայթունավտանգ իրավիճակներում…

ՀՀ քաղաքացիների, քաղաքացիական շարժումների շունչն ու «ջերմությունն» արդեն ակնարև զգացվում է: Վաղ թե ուշ իշխանությունները պետք է վերջապես օրակարգի խնդիր դարձնեն ու կողմնորոշվեն, կոնկրետ ծրագրեր մշակեն, այլապես այս ամենը կտանի իշխանափոխության, կսկսի արագ աշխատել ձնագնդի էֆեկտը…

Եթե ինչ-որ բան էլ իրոք անհնար է իրագործել, հնարավորություններ չկա, ապա դա պետք է անել պարզ, թափանցիկ, շիտակ, տեսանելի ու ըմբռնելի…Սակայն, ցավն այն է, որ հավատ չկա, հավատն է պետք վերականգնել իշխանության, պետական կառույցների, պաշտոնյաների, նրանց բարոյական կերպարի նկատմամաբ:

Հավատի կորուստը հղի է Պետության, Հայրենիքի, ինչու չէ հայ ազգի ապագայի նկատմամբ կասկածներով, ուստի հանրությունը հաճախակի փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքն ու փորձել ողջախոհության դասեր տալ, հասկացնել իշխանություններին, որ մեզանում` տնտեսական, հասարակական կյանքում իրական փոփոխություններ են պետք, որակական տեղաշարժեր, նոր արժեհամակարգ, նոր մոտեցումներ…Որ ժամանակն է Հայաստանում իրավիճակ փոխվի, որ մեր երկրում ապրելը դառնա հնարավոր, հաճելի, գրավիչ ու նախընտրելի…Որ մարդն անընդհատ չկանգնի երկընտրանքի առաջ` լքի, թե չլքի Հայրենիքը, իսկ Հայրենիքը ցավոք նաև կորցնում են մեկ անգամ` հաճախ նաև ընդմիշտ…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին