▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր Ասողիկը` կաթողիկոսի մասին տարածված տեսանյութերի ու ասեկոսեների մասին

Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ Կարապետյանը, արձագանքելով համացանցում վերջին օրերին տարածված տեսանյութերին ու ասեկոսեներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը.

«Սիրելի ընկերներ, Վերստին շրջանառվում են տեսանյութեր, հրապարակումներ... Բնավ հավատ մի ընծայեք ուխտադրուժներին և նրանց սուտ վկայությունները տարածողներին, քանի որ նենգ են իրենց սրտով ու խորհուրդներով: Նրանք, երբ դեռ հոգևոր ասպարեզում էին՝ Սուրբ Եկեղեցուն ծառայելուց առավել իրենց անձնական շահերով էին տարված, ուստիև իրենց երբեմնի հոգևոր գործունեությունն անարդյունք է եղել և անհիշատակելի... Եվ բնական է, որ նման դատարակ կենսագրություն ունեցողները հանդես գան այդպիսի դատարկաբանություններով, չարախոսություններով: Հաստատուն մնացեք Ձեր հավատքի և սիրո մեջ՝ որպես նվիրյալ ու հարազատ զավակներն աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: Եվ ջանացեք տեսնել այն պայծառությունը, որ այսօր ճառագում է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց. իսկ այդ պայծառության ամեն մի ճառագայթը մեզանից մեկն է՝ իր սուրբ հավատքով և աստվածահաճո կյանքով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին