▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուս ԿուԿուՌուզ, Հավի տուտուզ»` Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում

«Ռուս ԿուԿուՌուզ, Հավի տուտուզ»,-այսպես էին անվանել կազմակերպիչները հերթական երեկոն Արամի 42/1 հասցեում գտնվող  Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում:

Այցելուների շրջանում առավել հայտնի  իբրև «Կուկուռուզ Party» անունով` այս երեկոն անցկացվում է երկրորդ անգամ և ինչպես նախորդ հավաքին, այս անգամ էլ այն ուղեկցվում էր շատերի մանկության հիշողություններով, դրանց մասին տարբեր խոսակցություններով ու նաև `  այն հիշեցնող երաժշտությամբ: 

Այցելուներից շատերին է գրավում այն, որ  Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանը  նման է բնակարանի,  խորհրդային կահավորմամբ ու տրամադրությամբ, ինտերիերը նույնպես սովետական է, հիմնականում 70-ականների:

Այստեղ շարունակվում են ու առաջիկայում էլ ներկայացվելու են հետաքրքիր երեկոներ,  հայտնի նկարիչների ցուցահանդեսներ, կազմակերպվելու են քննարկումներ ու հետաքրքիր հանդիպումներ:

Ինչպես ժամանակակից հայ տաղանդավոր գրողներից Արամ Պաչյանն է նկատել, շնորհիվ Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանի, Երեւանն իսկապես արդեն ունի մի վայր, որտեղ գերակա են խոսակցությունը, զրույցը, բանավեճը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ, հոսում աստիճաններով, շարունակվում փողոցում:

Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանի նորություններին կարելի է հետևել ֆեյբուքյան էջում. նշենք, որ մեկ հարկ ներքև էլ գտնվում է Նավավար ձկնալի ըմպելարանը, որն իր տեսակով եզակին է Երևանում. յուրահատուկ է ինչպես իր առաջարկած ձկնային ուտեստներով, այնպես էլ ինտերիերով:

ՆԱՎԱՎԱՐ-ի նորություններին էլ կարող եք հետևել ձկնալի ըմպելարանի ֆեյսբուքյան էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին