Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
2011թ. օգոստոսի 24-ին սրտի սուր ցավերով հայրս տեղափոխվեց Շահեն Խաչատրյանի տնօրինության տակ գտնվող «Զեյթունի Սիրտ-Անոթ» բժշկական կենտրոն: Կոռոնոգրաֆիայի արդյունքում պարզվեց, որ նրա սիրտը սնուցող անոթները խցանված են, ու շտապ վիրահատության կարիք կա: Բժիշկները մեզ տեղեկացրին, որ սրտի չորս անոթների շունտավորման կարիք կա։ Չնայած որ հայրս ծանր վիճակում էր գտնվում, և ամեն րոպեն հաշված էր՝ վիրահատությունը չսկսվեց, մինչև պահանջվող ողջ գումարը չվճարեցինք։ Ստուգումը և վիրահատությունը միասին կազմեցին 2 մլն 460 հազար դրամ:
Երբ օրեր անց հորս դուրս գրեցին, մեզ ասացին, որ վեց ամսից հայրս լիովին կապաքինվի ու մոտակա տարիների ընթացքում բժշկական որևէ միջամտության կարիք չի ունենա։ Սակայն ընդամենը 4 ամիս անց սրտի սուր ցավերով հայրս նորից հայտնվում է նույն հիվանդանոցում: 2012 թ. հունվարի 31-ին նորից կատարվում է կոռոնոգրաֆիա, և պարզվում է, որ շունտավորված անոթները նեղացել են և փակվել: Մեզ պատճառաբանում են, որ նման բան հնարավոր է՝ եղել է այն պատճառով, որ վիրահատության ժամանակ ոտքից հանված երակը հիվանդ է եղել: Իսկ թե ինչու են հիվանդ երակ օգտագործել ու ինչու մեզ այդ մասին չեն զգուշացրել, Շահեն Խաչատրյանի կողմից կցկտուր պատասխաններ հնչեցին։ Մի խոսքով, ստիպված համաձայնում ենք ստենդավորմանը։ Այս անգամ կատարում են նախկին շունտի ստենդավորում։ Շահեն Խաչատրյանը մեզանից պահանջում է վճարել 700.000 դրամ՝ չնայած սկզբում պայմանավորվել էինք վճարել 600.000 դրամ։ Հետո գնի անակնկալ բարձրացումն արդարացնելու համար նա մեզ ասում է, թե լրացուցիչ միջոցառումներ է կիրառել, որը գումար արժե։ Քանի որ հորս առողջությունը մեզ համար ամենից կարևոր է, լուռ վճարում ենք գումարը՝ չնայած նրան, որ դրամարկղի աշխատակիցը մեզ հրաժարվում է անգամ ՀԴՄ կտրոն տրամադրել։
Երեք ամիս անց արդեն 3-րդ անգամ նույն ախտորոշմամբ հորս տեղափոխում ենք Քանաքեռի «Քանկոր» սիրտ-անոթային կենտրոն, որը հիմնադրել է Շահեն խաչատրյանը։ Կատարվում է կոռոնոգրաֆիա և շունտոգրաֆիա, որի արդյունքում պարզվում է, որ բոլոր սնուցող անոթները նեղացել են և փակվել: Այս անգամ բաց վիրահատություն կատարելու որոշում է կայացվում: Ասում են, որ պետք է տեղադրվի 4 շունտ։ Շունտավորման համար օգտագործվում է ձախ ձեռքի զարկերակային երակը: Վիրահատության դիմաց պահանջվող գումարը 1.835.000 դրամ էր: Ընտանիքիս անդամները տնօրեն Շահեն Խաչատրյանի հետ վիճաբանության են բռնվում այն թեմայով, որ 1 տարվա ընթացքում իրենց սխալ բուժման պատճառով 3-րդ անգամ հայրս հիվանդանոց է ընկնում։ Զիջելով հօգուտ մեզ՝ նա համաձայնում է, որ վիրահատության համար վճարենք 1.600.000 դրամ։
Շահեն Խաչատրյանը համաձայնում է, որ գումարը 3 օրվա ընթացքում վճարենք, քանի որ մեր տունը պետք է գրավ դնեինք։
Դուրս գալով վիրահատարանից՝ նա մեզ ասում է, որ պլանավորված 4 շունտի փոխարեն տեղադրվել է 3-ը, բայց, այնուամենայնիվ, շարունակում է պահանջել 1.600.000 դրամը։ Մենք ասում ենք, որ եթե 4 շունտի փոխարեն 3-ն է տեղադրել, ապա վճարվելիք գումարը պետք է քիչ լինի, քան 1.600.000-ը ու պնդում ենք մեր տեսակետը։ Բնականաբար վիճում ենք։ Ասում ենք, որ կվճարենք 1.330.000 դրամ ու ավելի մասին խոսք գնալ չի կարող։ Նյարդային լարման մեջ ստորագրում ենք նաև պայմանագիրը, որտեղ ապօրինաբար գրված է լինում, որ 1.600.000-ը չվճարելու դեպքում ամեն օր պարքի 0.5 տոկոսի չափով տոկոս պետք է ավելանա գումարին։
Հետաքաքրքիր է նաև, որ վիրահատությունից հետո մեզ մոտենում է հորս վիրահատած բժիշկներից մեկը և հարցնում՝ արդյո՞ք մենք վճարել ենք վիրահատության համար։ Դրական պատասխան լսլեուց հետո բժիշկը ցարմացած մեզ ասում է, որ Շահեն Խաչատրյանն իրեն ասել է, որ այս վիրահատության գումարը հարազատները չեն վճարել, քանի որ առաջին վիրահատության ժամանակ իրենց կողմից թույլ տված սխալի պատճառով հիվանդի վիճակը վատացել է, ու բժիշկների պարտքն է այդ վիճակը շտկել։ Հավանաբար Շահենն այդպես է ասել, որ ողջ գումարն ինքը միայնակ տնօրինի և չվճարի բժիշկներին։
Ամիսներ են անցնում։ Դրանինց հետո էլի մի քանի անգամ օգտվում ենք այդ կլինիկայից, քանի որ այլ ելք չունինք։ Բոլորը խորհուրդ էին տալիս, որ եթե վիրահատությունն արել է այս բժիշկը, ապա ճիշտ է, որ նա էլ հետագա ընթացքը հսկի։ Մեզ նորմալ սպասարկում են ու նորմալ ճանապարհում։ Բարեբախտաբար հիվանդանոցի աշխատակիցների մարդկային հատկանիշները տարբերվում են Շահեն Խաչատրյանի հատկանիշներից։
2014թ. հունիսի 1-ին ծանր վիճակում հայրիկիս նորից տեղապոխում ենք «Քոնկոր» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Շահեն Խաչատրյանն ասում է, որ պետք է վճարենք «պարտք մնացած» 270.000 դրամը, հակառակ դեպքում չեն օգնի հիվանդին։ Հրաժարվում ենք, վիճաբանության բռնվում հետը ու առանց վարանելու նրան տդեղափոխում մեկ այլ կլինիկա՝ Արամյանց կենտրոն: Հորս անմիջապես տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։ Հետո հետազոտող բժիշկը մեզ ասում է, որ Շահենի մոտ շունտավորվել է ոչ թե 3 (ինչպես մեզ հավաստիացրել էր Շահենը), այլ 2 անոթ։
2015թ. հուլիսի երկուսին հիվանդության թոշակը ստանալու պահին պարզում ենք, որ հորս հաշմանդամության թոշակի և գույքի վրա կալանք է դրվել: Ներկայանում ենք Դ.Ա.Հ.Կ, որտեղ մեզ բացատրում են, «Քանկոր» բժշկական կենտրոնը հայրիկիցս պահանջում է 1.850.000 դրամ, որն առաջացել է չվճարված 270.000 դրամի տոկոսներից։ Աբսուրդ է։
Այս ամենից հետո կարելի է գալ մեկ եզրակացության՝ Շահեն Խաչատրյանը բացահայտ ստով, դրամաշորթությամբ ու խաբեությամբ է զբաղվում։ Նրան վստահել չի կարելի, ու կյանքը նրան վստահել չի կարելի։ Նման մարդը բժիշկ կոչվելու ու կյանքեր տնօրինելու իրավունքը չի վաստակել։ Արդեն իրավաբան եմ վարձել, ով այս գործով պետք է զբաղվի։ Գնալու եմ մինչև վերջ։ Վստահ եմ՝ Շահենի ապօրինություններից տուժողները շատ են։ Չեմ թողնելու մարդկանց շարունակի խաբել ու հաշմանդամ դարձնել մի երկու ավել կոպեկի համար։