▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողներին ուղիղ եթերում սպանողն ինքնասպան լինելուց առաջ պատմել է իր արարքի մասին

ԱՄՆ-ում բժիշկներին չի հաջողվել փրկել Վեստեր Լի Ֆլենագանի կյանքը,  ով ինքնասպանության էր կատարել: Հավելենք, որ  վերջինս WDBJ7 հեռուստաալիքի լրագրողին և օպերատորին սպանողն է:

Նշենք, որ  Ֆլենագանը սպանված աշխատակիցների նախկին գործընկերն էր, ով մինչ այդ խնդիրներ է ունեցել տվյալ հեռուսատալիքի հետ: Նախքան ինքնասպանությունը Ֆլենագանը նամակ է ուղարկել հեռուսատալիքներից մեկին, որում բացահայտել է իր արարքի դրդապատճառները:  Նա նշել է, որ  տարիներ շարունակ  իրեն հեռացնում էին տարբեր աշխատավայրից, որովհետև սևամորթ էր, ավելին` նույնասեռական, այն դեպքում, որ գործատուները դա հիմնավորում էին նրա բարդ բնավորությամբ:

Ֆլենագանի խոսքով` ինքը զայրացած էր ինչպես ամբողջ հեռուստալիքի, այնպես էլ նկարահանող  խմբի վրա, ինչի արդյունքում է գնդակահարել է վերջիններիս:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին