▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեբետյան անմոռանալի օրը՝ Օրրանի սաների համար

Օրրանի Վանաձորի կենտրոնի տասնհինգ երեխաներ` կազմակերպության մանկավարժների հետ անմոռանալի և ուրախ օր անցկացրեցին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում ` Դեբետ գյուղում:

Մի կողմում` անտառ ու դաշտ , մյուս կողմում ` վճիտ ու կարկաչահոս գետակ և Հովիվյան ընտանիքի հյուրընկալ ու ջերմ տուն:

Օրրանցիների համար ամառային վերջին կիրակին անմոռանալի դարձրեց «Կանակա»  շինարարական կազմակերպության նախագահ, Օրրանի բարեկամ , Օրրանի Վանաձորի կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ Հայկ Հովիվյանը , որը գեղեցիկ հյուրասիրություն էր կազմակերպել իր հարկի ներքո:

Երեխաները մի ամբողջ օր վայելեցին Դեբետի մաքուր օդը, խաղեր կազմակերպեցին , լողացան գետում , իսկ վերջում նրանց սպասում էր «Կանակա»  կազմակերպության անակնկալը. նոր ուսումնական տարվա առթիվ ներկա բոլոր երեխաները գրենական պիտույքների մի մեծ փաթեթ ստացան:

Լուսանկարներում՝ Օրրանի Վանաձորի կենտրոնի շենքը, որը կառուցել է «Կանակա»  շինարարական կազմակերպությունը և Դեբետյան անմոռանալի մեկ օրից՝ մի քանի ակնթարթ:



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին