▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրալիայում անտուն ոչխարն իր բրդով դարձել է համաշխարհային ռեկորդակիր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայում տարիներ առաջ հոտից հեռացած ոչխարը տվել է 40 կիլոգրամ մերինոսի բուրդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է աշխարհում։ Քրիս մականվամբ հսկա ոչխարին հայտնաբերել են Կանբերայի արվարձանի գյուղական տեղանքում։

Կենդանին հազիվ է կարողացել տեղաշարժվել, նրա վրա եղել է 47 սանտիմետր հաստությամբ բուրդ, ինչի համար էլ նրա կյանքին վտանգ է սպառնացել։ Կենդանին 5-6 տարեկան է։ Ընդգծվում է, որ նրան երբևէ չեն խուզել։ Ավելորդ բուրդը հեռացնելու գործողությունը տևել է մոտ 45 րոպե։

Արդյունքում հավաքվել է 40.4 կիլոգրամ բուրդ, ինչը, ոչ պաշտոնական տվյալներով, համաշխարհային ռեկորդ է։ 40 կիլոգրամ բրդից կարելի է պատրաստել մոտ 30 սվիտեր։

Աղբյուրը` Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին