▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարց գինեկոլոգին. որո՞նք են կանանց օրգազմի հասնելու 5 ամենակարևոր էրոգեն գոտիները. 18+

Վերջին Բլոգ-ը գրում է.

Հարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

Մուլտիօրգազմի երջանկությունը կարող են զգալ այն կանայք, ովքեր լավ գիտեն  իրենց մարմի հնարավորությունները և օգտագործում են այդ գոտիները՝ առավելագույնը  ստանալու համար: Կանանց մարմնի վրա կան մի քանի կետեր, որոնք ունակ են ուժեղացնել այս զգայական ապրումները:

5 կարևոր կետերն են.

G կետը

Սա կախարդական կետերից ամենահայտնին է: Այս կետը գտնվում է հեշտոցի առաջնային պատի վրա: G կետն ակտիվ գործում է այն ժամանակ, երբ սեռական ակտի ժամանակ տղամարդը գտնվում է վերևում: Դա, այսպես կոչված, Գրաֆենբերգի գոտին է, որը փոքր կոպեկի չափ է և գտնվում է կնոջ հեշտոցի առաջնային պատին, հեշտոցի մուտքից մոտավորապես մի միջնամատ խորությամբ: Որոշ կանանց մոտ այն վառ արտահայտված էրոգեն գոտի է, այլոց մոտ կարող է զգացվել միայն գրգռված վիճակում, իսկ երրորդների մոտ ընդհանրապես չզգացվել: Մի շարք կանանց մոտ այդ գոտու էրոգեն զգայունությունը կարող է արտահայտվել միայն տվյալ հատվածում բավականին ուժեղ սեղմելու դեպքում:

AFE կետը

Այս կախարդական կետը գտնվում է կնոջ ներսում: AFE կետը գտնվում է արգանդի վզիկի մոտ:

Կետ U

Այս կետը գտնվում է միզածորանի մուտքի վրա: Բոլոր  կանայք էլ զգում են, թե որտեղ է այն գտնվում, սակայն չգիտեն, որ այս կետի գրգռման ժամանակ արտադրվում է սերոտոնին՝ «երջանկության հորմոնը»:

Կետ C

Այս կետը գտնվում է ծլիկի վրա: Կանանց մեծամասնությունը հաճույքի գագաթնակետին է հասնում՝ օգտագործելով այս կետի զգայունությունը:

Կետ М

Այս կետը գտնվում է հեշտոցի և հետանցքի միջև՝ հենց մեջտեղում: Դժվար է ասել, թե քանի կին է կարողացել գնահատել այս կետի կախարդիչ ուժը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին