▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերման Ավագյանը կրկին միաձուլել է պոեզիան և լուսանկարչությունը

Երեկ` նոյեմբերի 10-ին, Արամի 42/1 հասցեում գործող «Նավավար» ձկնալի ըմպելարանում պոեզիան և լուսանկարչությունը կրկին միաձուլվել էին: Առիթը`  վավերագրող լուսանկարիչ  Գերման Ավագյանի «Տեսողական պոեզիա» անվանումով գրքի book signing-ն էր (Գերման Ավագյանը չի սիրում «շնորհանդես» բառի կիրառումը գրքերի դեպքում):  «Տեսողական պոեզիա»-ն ինքնատիպ գիրք-ալբոմ է, որում Գերման Ավագյանը մեկտեղել է իր բանաստեղծ ընկերների լուսանկարները` հեղինակների ձեռագրով մակագրած պոեզիայի հատվածներով: Գիրք-ալբոմում ներառված են 15 պոետների լուսանկարները և նրանց  բանաստեղծությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երբ նոր էր ծնվել այդ գաղափարը, ես էլ, լինելով երիտասարդ լուսանկարիչ, մտածում էի, որ ամեն ինչ կարող եմ… Մտածում էի լուսանկարներս համադրել ընկերներիս պոեզիայով, շարք անել «Գարուն» ամսագրում կամ գիրք հրատարակել… Ես զգում էի, որ կարելի է հետաքրքիր մի բան անել, սակայն հասկանում էի, որ ինչ էլ անեմ պոեզիան առաջին պլան է գալու, իսկ լուսանկարը ծառայելու է որպես իլյուստրացիա: Այդ պատճառով էլ հրաժարվեցի այդ գաղափարից, չէի ուզում, որ լուսանկարը «ծառայեր» պոեզիային, ուզում էի  հավասար լինեին և միմյանց լրացնեին… »,-Asekose.am-ին ասաց Գերման Ավագյանը` նշելով, որ այդ գաղափարը ծագել էր դեռ 1989թվ.-ին:

Ի վերջո, տարիներ անց` 2014-ին, լուսանկարիչը գտավ իր գաղափարն իրականացնելու  տարբերակը.

«Մեկ տարի առաջ գտել էի Տիգրան Պասկևիչյանի հին լուսանկարներից մեկը (իմ հեղինակած լուսանկարը), որից հետո նրան կանչեցի և խնդրեցի հենց լուսանկարի վրա  գրել իր բանաստեղծություններից մեկը: Դա անելուց հետո էլ հասկացա, որ սա այն է, ինչ ինձ պետք է. գտա ալգորիթմը: Ես այդ առիթով հիշեցի Բրոդսկիին, ով նշում էր, որ թե ընթերցողի, թե իր համար շատ կարևոր է պոետի դեմքը տեսնել, ինչը նույքան շատ բան կարող է ասել, որքան նրա գրած տողերը: Ես երբեք էլ չէի մոռացել  այդ գաղափարիս մասին, սակայն մինչ այդ ելքը չէի գտնում, հենց այդ լուսանկարի շնորհիվ էլ հասկացա, թե ինչպես պետք է ամեն բան անել: Եվս մեկ անգամ վերընթերցեցի Բրոդսկու էսսեն, որում մանրամասնորեն գրված է, թե ինչ նշանակություն կարող է ունենալ պոետի դեմքը ընթերցողի համար…»:

Նշենք, որ  արդեն տևական ժամանակ է, ինչ  «Տեսողական պոեզիա»-ն կարելի է ձեռք բերել գրախանութներում, ինչպես նաև կարող եք այցելել  «Նավավար» ձկնալի ըմպելարան, որտեղ  դեռ շարունակվում է «Տեսողական պոեզի» հավաքածուի 15 լուսանկարների ցուցադրությունը: 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև`

Սա է մեր մակարդակը, ոչ թե Մասիսը, Էջմիածինը, Գառնի-Գեղարդը. Գերման Ավագյան

 Երբ լուսանկարչությունը և պոեզիան միանում են... Գերման Ավագյանի ցուցահանդեսը` Նավավարում

Բյուջեից գողացած փողերով լավ ապրելն ո՞ւմ է պետք. Գերման Ավագյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին