▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգնենք փոքրիկ Գոհարիկին վայելել անհոգ մանկությունը

Գոհար Մանուկյանը, ով շուտով պիտի բոլորի իր երկու տարին, ցավոք, մոռացել է անհոգ մանկությունը. բժշկական պարտադիր հետազոտությունները դարձել են փոքրիկի նոր սկսվող կյանքի մասը: Գոհարն ունի գլխի ուռուցք, որը արդեն սպառնում է վնասել նաև աղջկա տեսողությունը: Թեև փոքրիկը բժիշկների հսկողության տակ է, այդուհանդերձ նրա բուժման, վիրահատության մասին բժշկական կարծիքները միանշանակ չեն:

Նման պարագայում, անհրաժեշտություն է առաջացել նրան ուղարկել արտերկիր, քանի որ ամեն օրը երեխայի ծնողների համար բացվում է անորոշությամբ: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով կարող են նյութական աջակցություն ցուցաբերել այս ընտանիքին, ձե՛ռք մեկնեք, որ ևս մեկ փոքրիկ կարողանա արթնանալ առողջ, մանկական անհոգ կյանք ունենա. երեխայի բուժմանն աջակցելու համար բացվել են հետևյալ հաշվեհամարներերը՝
AMD 16051015206101
USD 16051015206102
EUR 16051015206103
RUR 16051015206104,
Հեռ.՝095033188

Զար Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին