▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի դիմահարդարում է դուր գալիս տղամարդկանց

Wnews.am-ը գրում է. Հաճախ աղջիկները դիմահարդարվում են տղամարդկանց համար ավելի գրավիչ արտաքին ունենալու համար։ Ամեն դեպքում, այդպես են կարծում հակառակ սեռի ներկայացուցիչները։
Իսկ եթե անկեղծ լինենք, մեզանից շատերը գեղեցկանում են ոչ թե դիմացինի, այլ առաջին հերթին ինքներս մեզ համար։ Դիմահարդարումը կանանց էլ ավելի ինքնավստահ է դարձնում եւ հնարավորություն ընձեռում նորովի ներկայանալու։ Հաճախ գեղեցկության մասին կանանց եւ տղամարդկանց պատկերացումները չեն համապատասխանում. այն, ինչ դուր է գալիս մեզ, կարող է դուր չգալ նրանց։
Այսպիսով,  ներկայացնում ենք դիմահարդարում, որը դուր է գալիս տղամարդկանց։

Աչքերի դիմահարդարում

աչքեր

 

Շատ աղջիկներ նախընտրում են  smokey yes տարբերակը եւ պատրաստ են այդպես հարդարվել տեղի եւ անտեղի։ Իզուր չեն այսօր հայտնվել նմանատիպ հարդարման առօրյա տարբերակները։ Իսկ ահա տղամարդկանցից շատերին դուր է գալիս աչքերի քիչ դիմահարդարումը։ Նրանց համար իդեալական է աչքերի թեթեւակի ընդգծումը մատիտով։ Եթե աղջկան դուր է գալիս ստվարաներկի օգտագործումը, ապա արական սեռի ներկայացուցիչների կարծիքով,  դրանք պետք է լինեն բաց երանգի մեջ եւ աննկատ։ Իսկ կանանց թարթիչները պետք է բնական տեսք ունենան, առանց մի քանի տակ արված թարթչաներկի ինչպես նաեւ իրարից մաքսիմալ առանձնացված տեսքի։

ԴԵՄՔԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ

20150105125100_d2c4c(1)

 

Իրականում տղամարդիկ տեսնում են մաշկի թերությունները, ինչպես նաեւ կոսմետիկայի մեծ քանակը, որով աղջիկը փորձում է թաքցնել թերությունները։ Տղամարդիկ սիրում են հարթ ու բնական մաշկ, որի վրա չի երեւա տոնային կրեմը։ Եթե ցանկանում եք դուր գալ տղամարդուն, փորձեք դեմքը մաքսիմալ բնական շպարել եւ օգտագործեք որակյալ կոսմետիկա։

ԱՅՏՈՍԿՐԵՐ

naturalnyy-makiyazh-dlya-devochek

Տղամարդկանց դուր չի գալիս վառ արտահայտված այտոսկրերը։ Նրանք նախընտրում են, որ այտոսկրերի սնգույրը լինի նուրբ եւ դեմքին թարմություն հաղորդի։ Ընդհանրապես, ըստ հարցումների, տղամարդիկ նախընտրում են թարմ ու բնական արտաքինով աղջիկների եւ այստեղ սնգույրը մեծ դեր է խաղում. եթե ցանկանում եք դուր գալ հակառակ սեռի ներկայացուցիչներին, մի չարաշահեք այն։

 

ՇՈՒՐԹԵՐ

Натуральный макияж  глаз

Շուրթերի հարցում տղամարդկանց կարծիքները բաժանված են երկու մասին. ոմանց դուր են գալիս կարմիր շուրթերը, իսկ մյուսներին բնական երանգները։ Տղամարդիկ խոստովանում են, որ չեն սիրում, երբ շուրթերին շատ փայլ ու շրթներկ է։ Իդեալականը, ըստ նրանց, ընդհանրապես շրթներկի աննկատ լինելն է։ Նման արդյունքի հասնելու համար կարող եք շրթներկն անցկացնել մատների ծայրերով կամ էլ օգտագործեք շուրթերի թափանցիկ բալզամ, որը կընդգծի դրանց բնական գույնը։

Նյութը սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին