▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անսթափները նրանք են, ովքեր անօրեն հրամաններ են տալիս․ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը՝ Վլադիմիր Գասպարյանին

 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք վերադառնում են Ազատության հրապարակ. «Մեզ մոտ չկա ոչ միայն սադրանք, այլ կատարյալ սթափություն է: Անսթափները նրանք են, ովքեր անօրեն հրամաններ են տալիս, և քաղաքացիների գույքի վրա, ազատ տեղաշարժի վրա՝ վախից դրդված՝ սահմանափակում և սահմանադրական խախտում են իրականցնում: Ի՞նչ է նշանակում վարորդներ վախեցնել», - ասաց «Նոր Հայաստան» շարժմանը միացած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը:

«Այդ հաղորդագրությունը ինքնին սադրանք է, սադրիչ է: Իրենք միտումնավոր ապատեղեկացնում են ժողովրդին: Այստեղ կա կարգապահություն, և ով որ սադրանք է ասում, սադրիչ է: Ես հերքում եմ դա և ասում եմ, որ թող մեզ հետ սադրանքի լեզվով չխոսեն»:

«Հետադարձ կոչ եմ անում պարոն Գասպարյանին, որ ամեն մեկը թող իր գործի մեջ լինի: Դուք ևս սթափ եղեք, ձեր ղեկավարությունը սթափ լինի: Մենք սթափ ենք: Այո՛, փոքր երկիր ենք, բայց մի սպառնացեք մեզ և սթափության դասեր չտաք: Սա իրավատեր ժողովուրդ է: Դուք դադարեցրեք կուսակցապետության ձեր պաշտպանությունը», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին